Category: Vardan Voskanyan

  • Երեկ Իսրայելի վարչապետ Նեթանյահուն նախօրոք ձայնագրված ելույթում նշում էր, որ Հոր…

    Երեկ Իսրայելի վարչապետ Նեթանյահուն նախօրոք ձայնագրված ելույթում նշում էր, որ Հորմուզի նեղուցի իրանական արգելափակումը պայմաններ է ստեղծել, որպեսզի ապագայում իր երկիրը Պարսից ծոցի արաբական միապետությունների հետ համաձայնության գա կառուցելու նավթամուղեր և այդ երկրների նավթն արտահանելու Իսրայելի տարածքով։
    Սա ակնհայտ անիրատեսական հեռանկար է, քանի որ Պարսից ծոցի արաբական միապետություններում, եթե իշխանությունը գնա նման գործարքի, ապա կարող է հարուցել «արաբական փողոցի» չափազանց վտանգավոր հուզումներ։
    Միևնույն ժամանակ, այսօր «Ալ-Ջազիրայի» արաբական ծառայությանը հարցազրույցում Իրանի ԱԳ նախարար Արաղչին խոսում էր հետպատերազմական Պարսից ծոցի տարածաշրջանի ճակատագրի մասին՝ նշելով, որ ամերիկյան ռազմակայանները ոչ թե պաշտպանում, այլ վտանգում են արաբական երկրների անվտանգությունը, ուստի կարիք է լինելու նոր՝ Իրան — արաբական երկրներ, տարածաշրջանային անվտանգության համակարգ ստեղծելու։
    Կասկած չկա, որ այս պատերազմը ցանկացած ելքի դեպքում էլ անճանաչելիորեն փոխելու է ոչ միայն Պարսից ծոցի տարածաշրջանի, այլ նաև ողջ Մերձավոր Արևելքի պատկերը՝ ազդելով նաև հարակից և ավելի հեռու տարածաշրջանների վրա։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanian

  • Այսօր առավոտյան Իրանը ակտիվորեն հրթիռակոծում է Իսրայելի տարածքը։Ուշագրավ է, որ չ…

    Այսօր առավոտյան Իրանը ակտիվորեն հրթիռակոծում է Իսրայելի տարածքը։
    Ուշագրավ է, որ չնայած ակնհայտ քարոզչական այն պնդումներին, թե, իբր, խաթարվել է կապը ԻՀՊԿ-ի տարբեր ստորաբաժանումների միջև, Իրանը նույնիսկ կարողանում է ներդաշնակել իր հարվածները լիբանանյան «Հիզբալլահի» և Եմենի հութիների հետ, որոնք իրականացնում են համաժամանակյա գործողություններ։
    Նեթանյահուի կառավարությունում այլևս չեն խոսում Իրանում իշխանափոխության մասին, իսկ իսրայելցի փորձագետները պնդում են, որ Իրանն ի վիճակի է մինչև պատերազմի վերջին րոպեն հարվածներ հասցնել այդ երկրին։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanian

  • ԱՄՆ-ի նախագահ Թրամփի վերջին գրառումը գրեթե ուղղակիորեն նշանակում էր, որ ԱՄՆ-ին Հ…

    ԱՄՆ-ի նախագահ Թրամփի վերջին գրառումը գրեթե ուղղակիորեն նշանակում էր, որ ԱՄՆ-ին Հորմուզի նեղուցը պետք չէ, և նեղուցը պիտի բացեն այն երկրները, որոնք օգտվում են դրանից։
    Սա ամենևին չի նշանակում, որ, դիցուք, մեկ ժամ հետո ԱՄՆ-ի նախագահն իր նախորդ գրառմանը հակասող այլ հայտարարություն չի անի, բայց փաստ է, որ Հորմուզի նեղուցի խնդրի ռազմական լուծման հեշտ ճանապարհ գոյություն չունի։
    Ըստ «Economist»-ի՝ պատերազմի սկզբի՝ փետրվարի 28-ի, համեմատությամբ, Իրանն այժմ օրական երկու անգամ ավելի շատ եկամուտ է ստանում իր նավթի վաճառքից, քանի որ միայն իրանական նավթն է, առանց լրացուցիչ ընթացակարգերի և խոչընդոտների, անցնում Հորմուզի նեղուցով։
    Այս անզուգաչափ պատերազմի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ ԱՄՆ-ի նախագահը կարող է ամեն օր հայտարարել, որ արդեն հաղթել է Իրանին, բայց նավթային շոշափելի գումարները հոսում են հենց Թեհրան։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanian

  • Երեկ երեկոյան Իրանը Դուբայի նավահանգստում ԱԹՍ-ով հարված է հասցրել Քուվեյթին պատկ…

    Երեկ երեկոյան Իրանը Դուբայի նավահանգստում ԱԹՍ-ով հարված է հասցրել Քուվեյթին պատկանող՝ աշխարհի ամենամեծ «Ալ Սալմի» նավթատար նավին, որը ամբողջությամբ բեռնավորված էր։
    Իրանական հարվածը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի նախագահը գրառմամբ սպառնալիք էր հնչեցրել, որ եթե Իրանը չբացի Հորմուզի նեղուցը և չընդունի ԱՄՆ-ի բանակցային նախապայմանները, ապա կթիրախավորվեն իրանական էներգետիկ ենթակառուցվածքները, նավթահորերը և նույնիսկ ջրի աղազրկման գործարանները։
    Նավթատար նավին այս հարվածն, ըստ ամենայնի, նախազգուշացում էր՝ ցույց տալու, որ Իրանի պատասխանը ԱՄՆ-ի նման հնարավոր գործողությանը լինելու է շատ խիստ։
    Իսկ, եթե իրանցիները, դիցուք, որոշեն հարվածել Իսրայելի և Պարսից ծոցի արաբական երկրների ջրի աղազերծման գործարաններին, ապա տարածաշրջանի բոլոր երկրները կբախվեն լրջագույն մարդասիրական աղետի, և շատ բնակավայրեր ուղղակի կվերածվեն անապատի։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanian

  • Օրեր առաջ Իսրայելի վարչապետ Նեթանյահուն քամահրանքով էր խոսել Հիսուս Քրիստոսի մաս…

    Օրեր առաջ Իսրայելի վարչապետ Նեթանյահուն քամահրանքով էր խոսել Հիսուս Քրիստոսի մասին՝ նշելով, որ «Հիսուսը ոչնչով ավելի լավ չէր, քան Չինգիզ խանը»։
    Դեպի Իսրայել արձակված հրթիռներից մեկի վրա իրանցիները փակցրել են գրառում՝ «Ի վրեժ Քրիստոսի բոլոր տառապանքների համար»:
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanian

  • Իրանի ԱԳՆ նախարար Արաղչին «X» սոցիալական ցանցի իր էջում Հայաստանի մասին շնորհակա…

    Իրանի ԱԳՆ նախարար Արաղչին «X» սոցիալական ցանցի իր էջում Հայաստանի մասին շնորհակալական գրառում է կատարել հենց հայերենով։
    Հայաստանը Իրանի միակ քրիստոնյա հարևանն է, իսկ հայ-իրանական սահմանը, պատմական տարբեր ժամանակահատվածներում փոփոխություններով հանդերձ, աշխարհում երբևէ գոյություն ունեցած ամենահին սահմաններից մեկը երկու պետությունների միջև։
    Հայերս և իրանցիները միմյանց ճանաչում ենք հազարամյակներ շարունակ։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanian

  • Իրանական ոչ զուգաչափ (ասիմետրիկ) պատերազմի փորձը շատ ավելի հզոր և թանկարժեք բանա…

    Իրանական ոչ զուգաչափ (ասիմետրիկ) պատերազմի փորձը շատ ավելի հզոր և թանկարժեք բանակների դեմ պայքարելու լավագույն օրինակներից է։
    Որքան էլ պարադոքսալ թվա, հենց Իրանի նկատմամբ տասնամյակներ շարունակ կիրառված խիստ պատժամիջոցներն են պատճառ դարձել, որպեսզի այս երկիրը, զրկված լինելով արտասահմանյան զենք և զինամթերք կամ տեխնոլոգիաներ գնելու հնարավորությունից, կարողանա զարգացնել զինատեսակների սեփական էժան արտադրությունը, և ինչը ոչ պակաս կարևոր է՝ հնարավորին արդյունավետ կերպով կիրառել դրանք։
    Սեփական արտադրության տեխնոլոգիապես ոչ ամենաարդիական և էժան, սակայն ոչ պակաս արդյունավետ զինատեսակներով աշխարհաքաղաքական հսկայական կարևորության տարածքի վրա վերահսկողության սահմանման իրանական ռազմաքաղաքական արվեստի դասական ապացույցը Հորմուզի նեղուցն է հենց այսօր։
    Լուսանկարում աշխարհի ամենաթանկ և ամենատեխնոլոգիկան ամերիկյան հետախուզական ինքնաթիռն է, որը խոցվել է մոտ 30 հզ. դոլար արժողությամբ իրանական ԱԹՍ-ով Սաուդյան Արաբիայում։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanian

  • Իսրայելի ռազմական գրաքննությունը թուլացրել է այդ երկրի ՀՕՊ համակարգերի աշխատանքի…

    Իսրայելի ռազմական գրաքննությունը թուլացրել է այդ երկրի ՀՕՊ համակարգերի աշխատանքի մասին տեղեկատվության տրամադրման արգելքը, քանի որ իրանական հրթիռների հաջող հարվածները հարցեր են առաջացրել տեղի լրագրողների շրջանում։
    Այժմ արդեն նույնիսկ հեռուստաեթերում Իսրայելում հայտարարում են, որ իսրայելական բանակը ստիպված է վտանգել այդ երկրի քաղաքացիների կյանքը, որովհետև հակահրթիռային թանկարժեք համակարգերի զինամթերքի պակաս է զգացվում։
    Ընդ որում, այդ հանգամանքը թաքցվել էր նաև 12-օրյա պատերազմի ընթացքում, երբ Իսրայելը իրանական հրթիռները որսալու համար օգտագործել էր ամերիկյան «THAAD» ՀՕՊ համակարգերի ամբողջ զինամթերքի մեկ երրորդը։
    Ի դեպ, ըստ ԱԲ-ի՝ այդ համակարգի մեկ հրթիռն արժե մոտ 12-15 միլիոն դոլար։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanian

  • Երկու օր առաջ, երբ իսրայելական կողմը սկսեց հարվածներ հասցնել իրանական քաղաքացիակ…

    Երկու օր առաջ, երբ իսրայելական կողմը սկսեց հարվածներ հասցնել իրանական քաղաքացիական արդյունաբերությանը, Իրանը սպառնաց, որ զուգաչափ պատասխան հարված կհասցնի Իսրայելին և տարածաշրջանում ամերիկյան ներգրավվածությամբ ցանկացած արդյունաբերական ենթակառուցվածքի։
    Երեկ իրանցիները բավական հուժկու հարված էին հասցրել ԱՄԷ-ի Աբու Դաբիի արդյունաբերական հատվածին, իսկ այսօր խոցել են Իսրայելի հարավի արդյունաբերական գոտիներից մեկը։
    Ըստ իսրայելական ԶԼՄ-ների, հարվածը մեծ վնաս էր պատճառվել, և փակվել է դեպի այդ գոտի տանող ճանապարհը, քանի որ մտավախություն կա վտանգավոր նյութերի արտահոսքի։
    Բազմիցս եմ գրել, որ այս պատերազմում արդեն իսկ փաստվել է, որ իրանական կողմը ջանք է դնում իրականացնելու իր բոլոր սպառնալիքները, և զուտ խորհրդանշական հարվածներ այլևս չեն իրականացվում։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanian

  • Իրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ի և Իսրայելի հիմնական զենքերը տեխնոլոգիաները և ավելի ա…

    Իրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ի և Իսրայելի հիմնական զենքերը տեխնոլոգիաները և ավելի արդիական սպառազինությունն են։
    Սակայն Իրանը նույնպես ունի զենքեր, և դրանցից հիմնականը աշխարհագրությունն ու ժամանակն են։
    Լայնարձակ աշխարհագրությամբ ռազմական թատերաբեմում երկարատև պատերազմ մղելը, անկասկած, չի եղել ո՛չ ԱՄՆ-ի և ո՛չ էլ Իսրայելի նախնական ռազմավարական ծրագրերում։
    Հետևաբար պատերազմի աշխարհագրության և տևողության յուրաքանչյուր ընդլայնում ձեռնտու է Իրանին, ինչ էլ Թեհրանում անում են ռազմական գործողությունների սկզբից ի վեր։
    «Շտապելը սատանայի գործ է» իրանական ասույթը լավագույնս է բնորոշում ժամանակի հանդեպ իրանցիների աշխարհայացքային մոտեցումը, իսկ այս պատերազմում Իրանի հակառակորդները ստիպված են շտապել։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanian