Category: Vardan Voskanyan

  • Իրանական ԶԼՄ-ները կադրեր են տարածում, որոնցում երևում է Իրանի նոր հոգևոր առաջնոր…

    Իրանական ԶԼՄ-ները կադրեր են տարածում, որոնցում երևում է Իրանի նոր հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին, այն ժամանակ, երբ 17 տարեկանում կամավորագրվել էր Իրանի ԶՈւ-երին՝ մասնակցելով իրանա-իրաքյան պատերազմին։
    Այդ կադրերում երևացող՝ նրա և իրանցի այլ մարտիկների կարմիր գլխակապը նշան էր, որ նրանք պատրաստ էին նահատակության հանուն Իրանի և շիայականության։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanyan

  • Այաթոլլահ Մոջթաբա Խամենեիի՝ հոգևոր առաջնորդի պաշտոնում ընտրությամբ, Իրանը մի քան…

    Այաթոլլահ Մոջթաբա Խամենեիի՝ հոգևոր առաջնորդի պաշտոնում ընտրությամբ, Իրանը մի քանի ուղերձներ է հղում արտաքին աշխարհին։
    Նախ՝ սրանով ցույց է տրվում Իրանում համակարգային քաղաքական շարունակականության հանգամանքը։
    Երկրորդը՝ նոր հոգևոր առաջնորդն Իրանի խորքային պետության ամենաազդեցիկ դեմքերից է, Իրան-Իրաք պատերազմի մասնակից, և ԻՀՊԿ-ի հետ սերտ առնչություն ունեցող անձ։ Այսինքն, պատերազմական պայմաններում ընտրությունն ունի ոչ միայն հոգևոր, այլ նաև հստակ ռազմաքաղաքական պատճառաբանություն։
    Եվ ի վերջո՝ այս ընտրությամբ ուղերձ է հղվում, որ նույնիսկ ԱՄՆ-ի պես հզոր գերտերությունը չի կարող Իրանին պարտադրել առաջնորդ կամ ազդել այդ առաջնորդի ընտրության վրա, քանի դեռ այդ երկիրը գոյություն ունի որպես անկախ պետություն։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanyan

  • Իրանն ունի ընտրված նոր հոգևոր առաջնորդ։ 56-ամյա այաթոլլահ Մոջթաբա Խամենեին ընտրվ…

    Իրանն ունի ընտրված նոր հոգևոր առաջնորդ։
    56-ամյա այաթոլլահ Մոջթաբա Խամենեին ընտրվել է ձայների վճռորոշ մեծամասնությամբ։
    Նա Իրանի երկրորդ հոգևոր առաջնորդ, զոհված այաթոլլահ Ալի Խամենեիի որդին է։
    Իրանական ԶՄՆ-երը լուրը հաղորդել են կից լուսանկարով՝ «Աստծո ձեռքը երևաց, Խամենեին երիտասարդացավ» գրությամբ։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanyan

  • Այս հրաշք երգի բառերը, որոնք թարգմանեցի պարսկերենից՝ փորձելով հնարավորին մոտ մնա…

    Այս հրաշք երգի բառերը, որոնք թարգմանեցի պարսկերենից՝ փորձելով հնարավորին մոտ մնալ բնօրինակին, կարծում եմ՝ մեր բարեկամ Իրանի հենց այս դժվարին, բայց հույսով լի օրերն են բնորոշում։
    Ո՜վ, վաղվա օրեր,
    Ո՜վ, գեղեցիկ մտքեր,
    Ո՜վ, ոսկյա խոսքեր,
    Ո՜վ, երկինք դողացող, անձրևի ու քամու ծով,
    Թեհրանի վրա մրրիկի սպասող,
    Փոթորկի՝ ծանր ու կտրող։
    Քեզ համար եմ ես երգում,
    Քեզ համար եմ ինձ լքում,
    Լուռ շուրթերս ես բացում,
    Հին երկիր իմ անկոտրում։
    Մի հետիոտն՝ ես պոետ,
    Քայլում եմ քո առվի հետ,
    Մի հասարակ պատգամով,
    Երջանկության մաղթանքով, ոչ թե այս տխուր պահով։
    Անտառներից Գիլանի,
    Գմբեթներից Սպահանի,
    Փողոցներից Շիրազի,
    Կրակներից Ահվազի,
    Քեզ գեղեցիկ ժպիտներ։
    #մեր_բարեկամ_Իրանը
    🆔 @vardan_voskanyan

  • Երեկ երեկոյան ԱՄՆ-ի նախագահ Թրամփը հայտարարել է, որ մի կողմ է դրել այն միտքը, թե…

    Երեկ երեկոյան ԱՄՆ-ի նախագահ Թրամփը հայտարարել է, որ մի կողմ է դրել այն միտքը, թե քրդերը պետք է Իրանի դեմ ցամաքային գործողության մեջ ներքաշվեն, քանի որ դա կբարդացնի իրավիճակը։
    Մի քանի օր առաջ, սակայն, նա նշել էր, որ եթե քրդերը ցամաքային գործողության գնան, կհովանավորի նրանց։
    Այսօր առավոտյան Իրանի ԻՀՊԿ-ը հայտարարել էր, որ Իրաքի իրանամետ ուժերը և Իրանի ԶՈւ-երը Հյուսիսային Իրաքում հուժկու հարվածներով չեզոքացրել են քրդական զինյալների ներխուժման հնարավորությունը։
    Պարզ է, որ այս պահին սկզբում բնակավայրերում ապստամբության, այնուհետ՝ Իրանից սերող քրդական կուսակցությունների զինյալների միջոցով այս երկրի տարածքի գոնե մի հատվածում ցամաքային պլացդարմի ստեղծման ծրագիրը տապալվել է, ապստամբների բացակայության և քրդական ուժերին Իրաքի տարածքում հասցված ուժգին հարվածների շնորհիվ։
    Նման ծրագիր ժամանակին Իրանի դեմ փորձել էր իրականացնել նաև Սադդամ Հուսեյնը՝ իրանա-իրաքյան պատերազմից առաջ պայմանավորվելով իրանական վտարանդի պրոշահական ուժերի հետ, ստեղծելու Խուզեստանի, այսպես կոչված, պլացդարամը, սակայն այն մատնվել էր լիակատար անհաջողության։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanyan

  • Ինչպես բազմիցս գրել եմ, Բաքվի բարբարոսական վարչախումբը նկատելի վախեր ունի Իրանից…

    Ինչպես բազմիցս գրել եմ, Բաքվի բարբարոսական վարչախումբը նկատելի վախեր ունի Իրանից։
    Բաքվի բռնապետի կոշտ հռետորաբանությունը միտված է գրեթե բացառապես սեփական հեղինակության պահպանմանը ներադրբեջանական մակարդակում, որտեղ նա պետք է մշտապես ընկալվի որպես, իբր, հզոր և նույնիսկ Իրանին հաղթելու ունակ առաջնորդ։
    Եթե այդ վախերի մասին Բաքվի բարբարոսական վարչախմբի քարոզչամեքենան լռում է, ապա Իսրայելում դրա մասին խոսում են բացահայտ։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanyan

  • Երեկ գիշեր և այսօր առավոտյան իրանական պաշտոնական ԶԼՄ-ները ևս տարածել են Իրանի ԶՈ…

    Երեկ գիշեր և այսօր առավոտյան իրանական պաշտոնական ԶԼՄ-ները ևս տարածել են Իրանի ԶՈւ-ի «Խաթամ ալ-Անբիյա» կենտրոնական շտաբի խոսնակի հայտարարությունը Բաքվի բռնապետական վարչախմբի վերաբերյալ։
    Դրանում, մասնավորապես, ասվում է՝

    Իրանի հարևան երկիր՝ Ադրբեջանական Հանրապետությանը, որպես իսլամական պետության, հայտարարում ենք, որ տարածաշրջանում անկայունության տարածումը կանխելու նպատակով պետք է այդ երկրից դուրս բերել սիոնիստներին և վտանգի տակ չդնել սեփական ժողովրդի և իսլամական Իրանի անվտանգությունը։

    Հայտարարությունն ունի ակնհայտ զգուշացման բնույթ, և չնայած «խրոխտ» հռետորաբանությանը, Բաքվի բռնապետը շատ լավ գիտե, որ իր երկրում առնվազն տասնյակ հազարավոր հավատացյալ շիաներ զոհված այաթոլլահ Խամենեիին համարում էին իրենց հոգևոր առաջնորդ, ինչի պատճառով էլ հայտարարության մեջ երկու անգամ շեշտվում է «իսլամական» բառը։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanyan

  • Իսրայելական հեռուստաալիքներից մեկի եթերում այդ երկրի ռազմական փորձագետներից մեկը…

    Իսրայելական հեռուստաալիքներից մեկի եթերում այդ երկրի ռազմական փորձագետներից մեկը պնդում է, որ անհնարին է շարքից դուրս բերել իրանական բոլոր հրթիռները, դրանց արձակիչները և արտադրական բոլոր հզորությունները, ուստի Իրանն ունակ է հրթիռային հարվածներ հասցնել մինչև պատերազմի վերջը։
    Պատճառն այն է, որ ո՛չ ԱՄՆ-ը և ո՛չ էլ Իսրայելը չունեն որևէ հստակ տեղեկատվություն իրանական ստորգետնյա հրթիռային քաղաքների ցանցի մասին։
    Իրականում Իրանի դեմ հաջող պատերազմ վարելու և այդ երկիրը գրավելու համար բավարար չէ երեք միջավայրերում՝ օդում, ծովում և ցամաքում գերակայության հասնելը, քանի որ կա չորրորդ՝ ստորգետնյա հարթությունը։
    Սա հասկանալու համար պետք է տիպաբանորեն պատկերացնել Գազան, որը իսրայելական զինուժը վերահսկում է օդում, ծովում և ցամաքում, սակայն չի կարողանում վերահսկել գետնի ընդերքում։
    Ընդ որում, եթե ոմանց թվում է, թե ստորգետնյա շինարարությունը նորություն է Իրանի համար, ապա դա այդպես չէ։ Հազարամյակներ շարունակ այս երկիրը անապատային շրջաններում գտնվող իր բնակավայրերը սնուցում է հարյուրավոր կիլոմետրերի հասնող հատուկ ստորգետնյա ջրային համակարգով, որը պարսկերենով կոչվում է «քարիզ»։ Նման «քարիզներից» ամենաերկարը և մինչև հիմա գործածվողը մոտ 70 կմ է և ունի հազարամյակների հնություն։
    Ի դեպ, Հայաստանում «քարիզ» կա Մեղրու տարածաշրջանում։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanyan

  • Իրանի ԱԳ նախարար Արաղչին «X» սոցիալական ցանցում գրառմամբ տեղեկացրել է, որ ԱՄՆ-ի …

    Իրանի ԱԳ նախարար Արաղչին «X» սոցիալական ցանցում գրառմամբ տեղեկացրել է, որ ԱՄՆ-ի կողմից հարձակման էր ենթարկվել իրանական Ղեշմ կղզու՝ ջրի աղազերծման գործարանը, ինչի հետևանքով 30 գյուղում խմելու ջրի խնդիր է առաջացել։
    Գրառման երկրորդ մասում՝ նշված գործողությունը գնահատվել է «վտանգավոր զարգացում՝ մահացու հետևանքներով», որի նախադեպը ստեղծել է ԱՄՆ-ը։
    Նախարարի գրառման երկրորդ մասում տողերի արանքից կարդացվող սպառնալիքն իրոք հղի է ծանր հետևանքներով, որովհետև Իսրայելի և Պարսից ծոցի արաբական միապետությունների ծաղկուն քաղաքներից շատերը կարող են վերածվել անապատի, եթե սկսեն թիրախավորվել այդ երկրների համար կենսական նշանակություն ունեցող ջրի աղազրկման գործարանները։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanyan

  • Իրանի նախագահի ուղերձն այս երկրի հարևան պետություններին ընդամենը մի բանի մասին է…

    Իրանի նախագահի ուղերձն այս երկրի հարևան պետություններին ընդամենը մի բանի մասին էր։
    Իրանը ներողամտություն է հայցում հարևան այդ երկրների տարածքին հարվածներ հասցնելու համար, սսկայն այդ հարվածները կդադարեն, եթե նույն այդ տարածքներից Իրանի վրա հարձակումներ չլինեն։
    Սա նշանակում է՝ թույլ մի տվեք ԱՄՆ-ին և Իսրայելին օգտագործել ձեր տարածքը, և Իրանը չի հարվածի ձեզ։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanyan