📩Ղուրան այրելու միջոցառումների կազմակերպիչ Սալվան Մոմիկան գնդակահարվել է սեփական բնակարանում՝ TikTok-ով ուղիղ հեռարձակման ժամանակ
Կեսգիշերին մոտ հարևանները կրակոցներ են լսել իրաքցու բնակարանում և կանչել իրավապահներին, որոնք տղամարդուն գտել են արդեն մահացած։ Կադրերում երևում է, որ ոստիկանությունն ընդհատել է մահացու ուղիղ հեռարձակումը։
38-ամյա բլոգերին մեղադրանք էր առաջադրվել ատելություն սերմանելու համար, դատավճիռը պետք է հրապարակվեր այսօր առավոտյան, սակայն սպանության պատճառով որոշումը հետաձգվել է մինչև հաջորդ շաբաթ։