🇦🇲Մարտի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ: Քննարկվել են զինված ուժերի կերպափոխման հայեցակարգից բխող օրենսդրական փոփոխությունների կենսագործման ընթացքին առնչվող մի շարք հարցեր:
Բանգկոկում ուժգին երկրաշարժ է եղել։ Փլուզվել է կառուցվող բարձրահարկ շենք։ Քաղաքում ցնցումները հասնել են գրեթե 8 բալի։ Երկրաշարժն այնքան հզոր է եղել, որ լողավազաններից ջուրը դուրս է թափվել փողոց։
🔹ՌԴ-ում 35-ամյա բլոգեր Վլադիմիր Վանյանը դատապարտվել է 13 օր ազատազրկման և տուգանվել 150,000 ռուբլիով՝ սոցցանցերով ուղիղ եթերի ժամանակ Ուկրաինայում ՌԴ ռազմական գործողությունը քննադատելու համար