☄️Այսօր գիշեր Գյումրու ոստիկանությունը բերման է ենթարկել Վարդան Ղուկասյանին եւ տեղափոխել Երեւան , Արաբկիրի քննչական բաժին։ Նրան սպառնում է մինչեւ 20 տարվա ազատազրկում նաեւ գույքի բռնագանձում ։ Վ. Ղուկասյանը մեղադրանքը չի ընդունում …
‼️Պուտինը գնաց մոբիլիզացիայի , 160,000 մարդ կհավաքագրվի ապրիլից-հուլիս ամիսների ։ Ինչոր բան ինձ հուշում ա ,որ էս թիվը շատ ավելին կլինի ։ Եթե հաշվենք ,որ ռդ բնակչության մոտ 1,5 տոկոսը հայեր են, սա կանի մոտ 2500 հայ ։ Մեռանք ասելով `լքեք էդ երկիրը!!!
🚫🚫Վայր եմ դնում ԱԺ պատգամավորի մանդատս. Վիլեն Գաբրիելյան «Անցած կիրակի Գյումրի քաղաքում իմ մասնակցությամբ այսպես ասած միջադեպերը համարում եմ ոչ վայել Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավորի վարքին: ԱԺ պատգամավորն իր առաքելությունում պարտավոր է չդրսևորել անհարկի վարքագիծ: Ըստ այդմ՝ բոլորիցդ հրապարակային հայցում եմ ներողություն և պաշտոնապես հայտարարում եմ, որ վայր եմ դնում ԱԺ պատգամավորի մանդատս: Դիմումը այսօր սահմանված կարգով կհանձնեմ ԱԺ աշխատակազմ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է իշխանական պատգամավորը:
Նողկալի սեքսիստ բովանդակության, կանանց նկատմամբ բռնություն քարոզող և բռնությունը արդարացնող հայտարարություն է անում սույն անձը: Եվ եթե շրջվես ու նույն բովանդակությունը պրոյեկտես իր մերձավոր կանանց վրա՝ անմիջապես կպարզվի, որ կանայք տարբեր շերտերի են բաժանվում՝ իմոնք ու մնացածը: Ի՞նչ է սովորելու երիտասարդ սերունդն այս ամենից: Անգամ պատկերացնելն է զազրելի,ու նույնքան նողկալի էր սրա ասածների վրա որոշ լրագրողների հռհռոցը)))