🔶 Դավթաշենում քարոզարշավի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպեց և զրուցեց Միկոյան 64 շենքի բնակիչների հետ։
🏢 Բնակիչները նշեցին, որ պետական կառույցների անգործության հետևանքով իրենք լուրջ խնդիրների առաջ են կանգնել․ «Մենք օգոստոսին դիմել ենք Հակակոռուպցիոն կոմիտե, որ էստեղ ենթադրյալ կոռուպցիոն սխեմաներով, ապօրինի փաստաթղթերի հիման վրա, տվել են կառուցապատման թույլտվություն»,- նշեցին նրանք։
🏡 Բնակիչների բողոքներին ու մտավախություններին, որ երաշխիք չկա, որ հողատարածքն ի վերջո կանաչաապատ կլինի, Փաշինյանն արձագանքեց՝ զանգահարելով փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին։
🗣 «Պարոն Խաչատրյան, Միկոյան 64-ի բնակիչների հետ կապ պահենք, որ մարդիկ տեղյակ լինեն, ինչ ենք անում, ուր ենք հասել, ինչ ժամկետներ ենք պատկերացնում, ինչ ճանապարհ ենք պատկերացնում, որ խնդիրը լուծվի։
📌 Խնդիրը հետևյալն է․ մեկ՝ որ իրենք իրենց տների սեփականության վկայականները ստանան։ Երկրորդ՝ նախնական հաստատված նախագծի համաձայն՝ շենքը կանաչապատ տարածքներով շրջապատված լինի։ Երրորդ՝ հողի բաժնային սեփականության հարցն է, դատախազությունը զբաղվում է։ Արդյունքում՝ դա էլ լուծվի։ Եվ էնտեղ հիշում եք՝ կանխիկ վճարումների հետ կապված հարցեր կան, հասկանանք՝ դրանք ոնց ենք լուծում»,- ասաց Փաշինյանը։
🔗 Կարդալ ավելին
‼️ Քաղաքապետարանը պաշտոնապես հաստատել է՝ Միկոյան 64 հասցեից առանձնացված հողամասում բազմաբնակարան շենք չի կարող կառուցվել: 💬 Բնակիչների հարցմանն ի պատասխան Երևանի քաղաքապետարանը գրավոր հաստատել է, որ Երևան քաղաքի հաստատված գլխավոր հատակագծի համաձայն՝ Դավթաշեն…