Ադրբեջանցի զինծառայողները Թուրքիայում մասնակցում են
EFES-2026 զորավարժություններին, որի ընթացքում խաղարկվել են բնակավայրերի դեմ պայմանական հակառակորդի հարձակումների և դիվերսիաների կանխարգելման, օբյեկտների պաշտպանության, վիրավորներին առաջին բժշկական օգնության ցուցաբերման և նրանց հետագա տարհանման, մարտ վարելու հմտությունները թունելներում, բունկերներում և կիրճերում մարտ վարելու դրվագներ։
Բացի այս, զորավարժության մասնակիցները, մասնավորապես, ադրբեջանցի զինծառայողները կատարել են պայմանական հակառակորդի ծանր տեխնիկայի և կենդանի ուժի ոչնչացման խնդիրներ, որի համար կիրառվել են հրետանի, ականանետ և անօդաչու թռչող սարքեր։
Հ.Գ. Ադրբեջանի բանակը միաժամանակ մի քանի զորավարժության է մասնակցում Թուրքիայի զինուժի հետ, իսկ մենք ինչ ենք անում։