Խոշոր ընտրություններին արդեն երկու անգամ տեսել ենք թե ոնց ա հավաքական ընդդիմությունը հաղթում, մեկը Երևանում, մյուսը Գյումրում։ Երևանում չկարողացան միավորվել ու միայն դրա պատճառով ա ՔՊ-ն Երևանը կառավարում, Երևանի բնակիչները իրենց ձայնը տվել են ընդդիմությանը ու ընդդիմությունը իրենց գցել ա։
Էս համատեքստում շատ կարևոր ա որ խորհրդարանական ընտրություններին մասնակցող գլխավոր ընդդիմադիր ուժերը նախօրոք նման հայտարարություններ են անում։ Սա նշանակում ա որ ձեր ձայնը չի կորի, եթե էս ուժերի օգտին քվեարկեք։
Ընդդիմադիր 3 գլխավոր ուժերից երկուսը խոստանում են իրենց ձայները տալ ամենաշատ ձայն հավաքած ուժին, իհարկե ընդդիմադիր դաշտից, իսկ թե ով ամենաշատ ձայնը կհավաքի արդեն գաղտնիք չի։ Սա շատ կարևոր ա, երեք ուժերը միասին հեշտությամբ կարող են տապալել ՔՊ-ին։