ՀՀ վարչապետ Փաշինյանը հարցրեց այսօր Արթուր Օսիպյանից՝ «ինչու՞ պատերազմում չես զոհվել»։ Հետո հրամայեց ձերբակալել նրան։ Տեղադրում եմ Արթուր Օտիպյանի լուսանկարը, արված պատերազմի օրերին։ Նա աջից է։ Արդյո՞ք ես էլ հիմա պետք է ուրիշ ողջ մնացածների հետ միասին բացատրեմ Փաշինյանին, թե ինչու չեմ զոհվել։ Դուք եք ինձ եւ մյուս կամավորներին խնդրել, որ մենք գնանք պատերազմի, պարոն վարչապետ։ Կներեք, որ ողջ ենք մնացել…
