❗️🇱🇧 4 մարդ զոհվել է, ևս տասը վիրավորվել են Բեյրութի կենտրոնում գտնվող «Ռամադա» հյուրանոցի վրա Իսրայելի հարվածի հետևանքով, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Լիբանանի առողջապահության նախարարությանը։
🔸 Իսրայելի զինվորականները մարտի 8-ի վաղ առավոտյան հարված են հասցրել հյուրանոցի սենյակներից մեկին։ Գործակալությունը նշում է, որ սա առաջին իսրայելական հարվածն է Բեյրութի կենտրոնին այն պահից ի վեր, երբ անցյալ շաբաթ վերսկսվել են մարտական գործողությունները Իսրայելի և Հեզբոլլահի միջև։
🇮🇱 Իսրայելի պաշտպանության ուժերը հայտնել է, որ իրականացրել է ճշգրիտ հարված Բեյրութում գործող «Քուդս» ուժերի լիբանանյան կորպուսի առանցքային հրամանատարների դեմ։ Ըստ Իսրայելի հայտարարության՝ նրանք զբաղվում էին Իսրայելի դեմ հարձակումների պլանավորմամբ։ Իսրայելական զինվորականների պնդմամբ՝ հարվածից առաջ ձեռնարկվել են միջոցներ «քաղաքացիական բնակչությանը հասցվող վնասը նվազագույնի հասցնելու համար»։ |factor.am|