Ադրբեջանական minval.az-ն իր խմբագրականում անդրադարձել է Թուրքիայի քաղաքական, հասարակական շրջանակների քննադատություններին` կապված Ադրբեջան-Իսրայել ռազմավարական հարաբերությունների հետ և ուշագրավ տեղեկություն հայտնել։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցի, ԱՄՆ-ն Իսրայելին որոշել մատակարարել 27.000 ավիառումբ, որն արտադրվել է մի ընկերությունում, որի սեփականատերը թուրք է։
Այսինքն, minval.az-ի տեղեկությամբ, ԱՄՆ-ը պատրաստվում է Իսրայելի հետ 660 միլիոն դոլարի զենք-զինամթերքի մատակարարման պայմանագիր կնքել, որն իր մեջ ներառում է նաև 27.000 ավիառումբ (MK-80) և համապատասխան սարքավորումներ։
Այս զինամթերքն արտադրվում է Տեխասում գործող մի գործարանում, որը պատկանում է Repkon թուրքական պաշտպանական կոնցեռնի դուստր ձեռնարկությանը (Repkon USA)։
Եվ այս համատեքստում ադրբեջանական քարոզչական լրատվամիջոցը հարցադրում է անում, որ թեև խոսքը մասնավոր ընկերության մասին է, բայց, ամեն դեպքում, ինչո՞ւ որևէ քննադատություն չի հնչում տվյալ ընկերության և նրա սեփականատիրոջ հասցեին։
https://t.me/oborona2025