🇦🇿🇮🇷 Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը պնդում է, որ կանխել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) կողմից կազմակերպված մի շարք «պլանավորված ահաբեկչական, դիվերսիոն և հետախուզական գործողություններ»։
❗️ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ նպատակակետերից էին «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարը, Բաքվում Իսրայելի դեսպանատունը», սինագոգը և այլն:
💬 Նշվում է, որ «ահաբեկչական ծրագրերը» խափանվել են, կան կալանավորներ, այդ թվում՝ Իրանի և Ադրբեջանի քաղաքացիներ:
|azatutyun.am|