🇦🇲🇫🇷 Փարիզում Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարների մասնակցությամբ տեղի է ունեցել Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության նոր շենքի բացման հանդիսավոր արարողությունը:
🗣 Արարատ Միրզոյանն իր ելույթում ասել է, որ այս օրը նշանակալից է ոչ միայն Հայաստանի դիվանագիտական ներկայության ամրապնդման, այլև Հայաստանի և Ֆրանսիայի` ավելի ու ավելի ամրապնդվող բարեկամության տեսանկյունից։
📣 Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոն իր խոսքում նշել է․ «Այս իրադարձությունը վկայությունն է առ այն, որ մեր երկու երկրները ընտրել են վճռականությամբ և վստահությամբ միասին քայլել դեպի ապագա: Հայաստանի համարձակ հանձնառությունը՝ Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման ուղղությամբ, բացել է նոր հորիզոն՝ Հարավային Կովկասում խաղաղության, անվտանգության և բարգավաճման ճանապարհին»։