Ու՞մ էր ուղղված նախարարի գրառումը` Ծառուկյանի նախկին թիմակից Քուշկյանի՞ն, թե՞ մյուսներին
Անահիտ Ավանեսյան, փարիսեցիություն մի´ արեք
Որպեսզի հիվանդանոցները, որոնք ապահովագրության համակարգի գործարկումկց հետո օրը 24 ժամ ճռռում են, կարողանան նորմալ վարձատրել իրենց բժիշկներին, պետությունը պետք է հիվանդանոցի մատուցած ծառայության դիմաց ոչ թե 30-40 փոխհատուցում վճարի, այլ 100 տոկոսով փոխհատուցի, լավ` գոնե 70-80 տոկոսով: Դուք տեղյա՞կ եք` հիվանդանոցներում ինչ է կատարվում, ինչ ահռելի ծանրաբեռնվածությամբ են աշխատում բժիշկները: Ու դրա դիմաց դուք կոպեկներ եք փոխհատուցում:
Օրինակ` նույն համարվող բուժհաստատություն համարվող «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում տեղյա՞կ եք` ինչ է կատարվում, որքան դժգոհ են Ձեզնից ու Ձեր որոշումներից, ինչ կարգի են ճռռում մայրապետները, բուժքույրերն ու բժիշկները, ու ինչ են ստանում դրա դիմաց: Եթե տեղյակ չեք, հարցրեք Ձեր գործընկեր պատգամավորի մորը` ինքը կպատմի, ասում են` ինքն էլ է Ձեզ շատ սիրում, համարյա ընդդիմադիրների չափ շատ:
Եվ վերջում` էդ որ «չերեզ Ծառուկյան» մասնավոր ԲԿ-ներին ուղղված ինչ-որ ակնարկներ եք արել, կարո՞ղ է «Էրեբունի» և «Նաիրի» ԲԿ-երին նկատի ունեք և դրանց հիմնադիր, նախկինում ԲՀԿ-ի քվոտայով նախարար աշխատած Հարություն Քուշկյանին նկատի ունեք, որը սրբազան սարսուռով է վերաբերվում Ձեզ ու Ձեր հրամաններին, որի ղեկավարած ԲԿ-ներում ամենաշատն են հենց Ձեր նշած խնդիրները, Ձեզնից ու ձեր ներդրած համակարգից դժգոհությունները` նույնպես: Ի՞նչ կասեք, պարոն Քուշկյան, նախարարի գրառումը ավելի շատ Ձե՞զ էր ուղղված` որպես Ծառուկյանի երբեմնի (կամ գուցե դեռ ներկա) թիմակից, թե՞, ասենք, բոլոր իշխանությունների ու հիմա էլ հատկապես ՔՊ-ի սրտի գործարար Սամվել Ալեքսանյանի հիմնած «Աստղիկ» ԲԿ-ին ու մյուսներին: Իսկ գուցե հենց ՔՊ-ի կողմից ղեկավարվող «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանո՞ցն էր նախարարի թիրախում:
Նախարարի գրառումն ամբողջական` կարդացեք
այստեղ