⚖️ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբայրը ապօրինի զենք պահելու վերաբերյալ քրեական գործով դատապարտվել է 1 տարվա ազատազրկման․ պատիժը պայմանականորեն չի կիրառվի։
⌛️ Դատարանի որոշման համաձայն՝ կսահմանվի փորձաշրջան՝ 1 տարի ժամկետով: Փորձաշրջանի ընթացքում մեղադրյալ Մկրտիչ Արշակի Մկրտչյանի վարքի նկատմամբ վերահսկողությունը հանձնարարվել է Պրոբացիայի ծառայության տարածքային մարմնին։
📌 ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը՝ Մկրտիչ Մկրտչյանին մեղադրանք է ներկայացվել, նա տնային կալանքի տակ է: Այս մասին Factor TV-ին ասաց Մկրտչյանի փաստաբան Գեղամ Հակոբյանը: Քննչական կոմիտեից հայտնում են, որ Մկրտիչ Մկրտչյանին առնչվող դեպքի առթիվ նախաձեռնված…