Քոչարյանի ու Սերժի թիմերի հերթական «բախումն» է սկսվել։ Երկու կողմին էլ անկեղծորեն կասենք, որ ձեր «բազառը» այս պահին ակտուալ չէ, երկու կողմն էլ ինչ ունեին ասելու իրար, արդեն ասել են, հիմա հնչող տեքստերը կրկնության տրամաբանության մեջ են, ինչը չունի քաղաքական անհրաժեշտ կշիռ, ավելին՝ դաշտում կա այլ ծանր խաղացող, որի ներկայությունը այդ «բազառը» ակամայից մղում է երկրորդ պլան։ Կարողանու՞մ եք օգնել, որ «գործը գլուխ գա», օգնեք։
Ինչ վերաբերում է Արմեն Աշոտյանի այն խոսքին, որ «մեր նախագահն իր տեղում է», ապա պարոն Աշոտյան, ցավով, բայց պետք է ասենք, որ եթե նա իր տեղում լիներ, այսօր դուք ու Քոչարյանի թիմը վիճելու առիթ չէիք ունենա, թե «ո՞վ է բերել Նիկոլին»։ Սա մեր կարծիքն է, որը ցանկացած ֆորմատով, այդ թվում՝ ուղիղ աչքերի մեջ նայելով պատրաստ ենք հիմնավորել։
Ինչ վերաբերում է բուն թեմային, այն է՝ «Ո՞վ է բերել Նիկոլին»։ 8 տարի անցել է Նիկոլի իշխանության գալուց ու այս տարիների ընթացքում ամեն ոք իր մեջ գտել է այդ հարցի պատասխանը, վստահ եղեք։
Այս թեման այսքանով ավարտենք։
Հ․Գ․ սեփական սխալներն ընդունելը ամոթ բան չէ, հակառակը՝ պատվաբեր է։
@armgeopolitic