Այաթոլլահ Սեյեդ Մոջթաբա Խամենեիի ընտրությունը կամրապնդի ազգային միասնությունն ու համախմբվածությունը. Արաղչի Շնորհավորում եմ Նորին Սրբությանը և Իրանի մեծ ժողովրդին Նորին Սրբություն Այաթոլլահ Սեյեդ Մոջթաբա Հոսեյնի Խամենեիի՝ որպես Իսլամական հեղափոխության երրորդ գերագույն առաջնորդ արժանի ընտրության կապակցությամբ։ Այս ընտրությունը երկրի ներկայիս իրավիճակում անկասկած կերաշխավորի մեր սիրելի երկրի ազգային ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և կամրապնդի ազգային միասնությունն ու համախմբվածությունը։ Ես իմ հավատարմությունն եմ հայտնում Իսլամական հեղափոխության երրորդ գերագույն առաջնորդին և խոստանում եմ՝ մի պահ անգամ չդադարել պաշտպանել մեծ իրանական ազգի իրավունքները, առաջ մղել ազգային շահերն ու անվտանգությունը և իրականացնել Իրանի Իսլամական հեղափոխության վեհ նպատակները։
Иран получил нового верховного духовного лидера — Моджтаба Хаменеи, который на этом посту заменит своего отца, убитого аятоллу Али Хаменеи. В качестве верховного лидера Моджтаба Хаменеи будет иметь последнее слово по всем политическим и военным вопросам. Armenian Military Portal
Իրանը նոր հոգևոր գերագույն առաջնորդ ունի՝ Մոջթաբա Խամենեին, ով այս պաշտոնում փոխարինելու է իր հորը՝ սպանված այաթոլլահ Ալի Խամենեիին: Որպես գերագույն առաջնորդ՝ Մոջթաբա Խամենեին կունենա վերջնական խոսքի իրավունք բոլոր քաղաքական և ռազմական հարցերում։
Թրամփի հատուկ բանագնաց Ուիթքոֆը և Թրամփի փեսա Քուշները պլանավորում են երեքշաբթի օրը մեկնել Իսրայել՝ Նեթանյահուի հետ հանդիպելու համար, հաղորդում է Axios-ը։ Հնարավոր հանդիպման թեման չի հրապարակվել։