«Ինքս մեծ մտավախություն ունեմ, որ առաջիկայում լինի քննարկում, բայց ոչ թե դա լինի գերիների վերադարձի մասին, այլ փոխարենը՝ Ադրբեջանը փորձի ստանալ սիրիացի 2 վարձկաններին։ Սրա մասին առնվազն մամուլում տեղեկություններ հայտնվել են։ Ունեմ մեծ մտավախություն, որ դրա դիմաց ոչ միայն չենք ստանալու մեր բոլոր 23 ռազմագերիներին, այլ նրանց դիմաց Հայաստանը կարող է պայմանական 2-3 հոգու միայն վերադարձնել։
Իհարկե, ինքս ուրախ կլինեմ, եթե այս հարցում սխալվեմ, բայց ինքս տեսել եմ, թե հայկական կողմն այս հարցում ինչպես է բանակցում դեռ 2020 թվականից հետո։ Համոզված եմ, իրենք չեն հասկանում, թե Ադրբեջանի համար այս կամ այն կերպարն ինչ նշանակություն ունի, և դրա դիմաց ինչ կարող են ստանալ։ Ժամանակին, երբ Քարվաճառի 2 դիվերսանտների հարցն էր քննարկվում, մենք դրա դիմաց կարող էինք շատ մեծաթիվ գերիների ստանալ, ինչը ՀՀ իշխանությունը չկարողացավ անել։ Վախենամ՝ նման իրավիճակ լինի, հուսամ՝ այդպես չի լինի, բայց այդ մտահոգությունն ունեմ»,- հավելեց Տաթևիկ Հայրապետյանը։
https://168.am/2025/12/17/2330388.html
«Մեծ մտավախություն ունեմ, որ առաջիկայում լինի քննարկում ոչ թե գերիների վերադարձի մասին, այլ Ադրբեջանը փորձի ստանալ սիրիացի 2 վարձկաններին».…
Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանի խոսքով՝ այս համաներումը տարածվում է այն անձանց վրա, ովքեր մասնակցել են պատերազմին, բայց դրանից հետո ինչ-որ հանցագործություն են արել ու բանտարկվել՝ ազատ են արձակվելու։