Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իրանից արձակված և Թուրքիայի օդային տարածք մուտք գործած բալիստիկ հրթիռը վնասազերծվել է ՆԱՏՕ-ի հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգերի կողմից
Այս մասին հայտնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Նախարարության հաղորդագրության համաձայն՝ հրթիռային սպառնալիքը ոչնչացվել է Արևելյան Միջերկրական ծովում տեղակայված ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության միջոցների կողմից։
Նշվում է, որ հրթիռի որոշ բեկորներ ընկել են Թուրքիայի հարավարևելյան հատվածում գտնվող Գազիանթեփ նահանգում՝ բաց տարածքներում։ Դեպքի հետևանքով զոհեր կամ տուժածներ չեն գրանցվել։ Թուրքիայի պաշտպանության նախարարությունն ընդգծել է, որ Անկարան մեծ կարևորություն է տալիս բարիդրացիական հարաբերություններին և տարածաշրջանային կայունությանը, սակայն երկրի տարածքի և օդային տարածքի դեմ ուղղված ցանկացած սպառնալիքի դեպքում անհրաժեշտ քայլերը կձեռնարկվեն վճռականորեն և առանց հապաղման։
Նշվում է նաև, որ վերջին օրերին տարածաշրջանում աճող լարվածության պայմաններում Թուրքիան շարունակում է սերտ համակարգված համագործակցությունը ՆԱՏՕ-ի գործընկերների հետ՝ անվտանգության ապահովման նպատակով։