Դեկտեմբեր 13, օրվա Սուրբգրային ընթերցում
Ավետարան ըստ Հովհաննեսի 9.39-10.10
39 Եվ Հիսուս ասաց. «Դատաստանի համար եկա այս աշխարհ, որպեսզի ովքեր չեն տեսնում, տեսնեն, և ովքեր տեսնում են, կուրանան»:
40 Փարիսեցիներից ոմանք, որ Հիսուսի հետ էին, այդ լսեցին և նրան ասացին. «Մի՞թե մենք էլ կույր ենք»:
41 Հիսուս նրանց ասաց. «Եթե կույր լինեիք, դուք մեղք չէիք ունենա, բայց հիմա ասում եք, թե՝ տեսնում ենք, և ձեր մեղքը ձեր մեջ հաստատ է մնում:
10
1 Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. ով ոչխարների փարախը դռնով չի մտնում, այլ ուրիշ տեղով է բարձրանում, նա գող է ու ավազակ.
2 իսկ ով դռնով է մտնում, հովիվ է ոչխարների:
3 Դռնապանը նրա համար բացում է դուռը, և ոչխարները լսում են նրա ձայնը. նա իր ոչխարներին անուններով է կանչում և նրանց դուրս է հանում:
4 Եվ երբ իր բոլոր ոչխարներին հանի, նրանց առջևից է գնում, և ոչխարները հետևում են նրան, որովհետև ճանաչում են նրա ձայնը:
5 Օտարի հետևից չեն գնա, այլ կփախչեն նրանից, որովհետև չեն ճանաչում օտարների ձայնը»:
6 Հիսուս նրանց այս առակն ասաց, իսկ նրանք չէին իմանում, թե ինչ էր այն, որ նա իրենց ասում էր:
7 Դարձյալ Հիսուս նրանց ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ես եմ ոչխարների դուռը:
8 Բոլոր նրանք, որ ինձնից առաջ եկան, գողեր էին ու ավազակներ, ուստի ոչխարները նրանց չլսեցին:
9 Ես եմ դուռը. եթե մեկը իմ միջով մտնի, կփրկվի. կմտնի ու կելնի և ճարակելու բան կգտնի:
10 Գողը գալիս է միայն, որպեսզի գողանա, սպանի և կորստյան մատնի. ես եկա, որպեսզի կյանք ունենան, և առավել ևս ունենան: