⚖️ 2020 թ․ հոկտեմբերի 9-ին հակառակորդի ԱԹՍ-ից 18 զինծառայողի զոհվելու գործող տուժող Խորեն Մելիքյանը դատարանում հայտարարեց՝ նախաքննության ժամանակ մեկ անգամ իրականությանը չհամապատասխանող ցուցմունք է տվել, բայց խղճից դրդված՝ հաջորդ օրը գնացել եւ ճշմարտությունն է պատմել։
🔸 Խոսքը վերաբերում է այն դրվագին՝ արդյո՞ք պատսպարված 18 զինծառայողին մեքենաները նստելու եւ երթը շարունակելու հրաման տալու պահին ԱԹՍ-ի ձայնը լսելի է եղել թե ոչ։ Առաջին անգամ հարցաքննվելիս նա ասել է, թե չի հիշում, սակայն իր հետագա ցուցմունքներում, ինչպես նաեւ դատարանում պնդեց՝ ԱԹՍ-ն ե՛ւ լսելի էր, ե՛ւ տեսանելի։ Պարզաբանեց՝ որպես ուսադիր կրող՝ մտածել էր այդկերպ օգնել մեղադրյալ սպային։
🗣 Դեպքի մանրամասները պատմեց նաեւ միակ փրկված ժամկետային զինծառայողը․ «Եթե [Վերանյանը] համբերություն ունենար, մի քանի րոպե ավել պահեր անձնակազմին, կհասկանայինք՝ օդը մաքուր է թե չէ, ոչ թե միանգամից հրաման տար շարժվել, թեկուզ կարող էր կապ հաստատել ՀՕՊ-ի հետ՝ ստուգեին»,- պնդեց նա։
📎 Կարդալ ավելին
«Որոշել եմ գնալ, ցուցմունքս փոխել»․ ԱԹՍ-ի հարվածից 18 զինծառայողի զոհվելու գործող տուժողը պատմեց՝ ինչու ի սկզբանե իրականությունը…
2020 թ․ հոկտեմբերի 9-ին Իշխանաձորի խաչմերուկում հակառակորդի անօդաչու թռչող սարքի հարվածից 18 զինծառայողի զոհվելու գործող տուժող Խորեն Մելիքյանը դատարանում հայտարարեց՝ նախաքննության ժամանակ մեկ անգամ իրականությանը չհամապատասխանող ցուցմունք է տվել, բայց խղճից…