‼️Արմավիրի մարզպետի գյուղում ենք, 16/16 ընտրատեղամասում: 19:00-ի դրությամբ զինվորների աննախադեպ հոսք է դեպի ընտրատեղամաս։ Տարածքում քաղաքացիական անձինք կան, իսկ հրամանատարները ակտիվ շփումների ու քննարկումների մեջ են նրանց հետ։ Ամբողջ գործընթացին հետևում է ռազմական ոստիկանությունը, մեքենաներով ինչ-որ մարդիկ:
📌 Տեղամասի փակվելուց ընդամենը 5 րոպե առաջ վերադարձանք. ներսում կային աննախադեպ թվով զինվորներ։
📌 Ժամը 20։00-ին հիշեցրինք, որ քվեարկությունն ավարտվել է։ Դռները փակվեցին, սակայն ներսում դեռևս մեծ թվով զինվորներ էին գտնվում։
Ժամը 20։03-ի դրությամբ տեղամասին մոտեցավ զինվորներով լի հերթական «ԿամԱԶ»-ը։
Մենք կանգնեցինք տեղամասի մուտքի մոտ և բառի բուն իմաստով թույլ չտվեցինք, որ դռները կրկին բացվեն։
Մինչ այդ, հանձնաժողովի որոշ անդամներ արդեն քննարկում էին, թե ինչպես կազմակերպել քվեարկությունը տեղամասի փակվելուց հետո։
Արդյունքում, մեր համառության շնորհիվ դռները չբացվեցին։
Հրամանատարը ինչ-որ մեկին զեկուցեց, թե քանի զինվոր է քվեարկել։ Այնուհետև նա վիճաբանության մեջ մտավ մեզ հետ և հեռացավ։
Լիա Սարգսյան