Թարմ ուղեղով՝ դառը սուրճի հետ
300 հազար ադրբեջանցիների թեման նախընտրական շրջանում, ինչու՝ ոչ, նաև այսօր լավ է “վաճառվում” բազմաթիվ պատճառներով, որոնցից կնշեմ չորսը.
ա/ մեր իշխանությունների հայտարարությունները շատ են փոխվել, և մարդիկ չեն վստահում: Դրա օրինակներից մեկն է հետևյալը՝ 2019 թվականի “Արցախը Հայաստան է և վերջ”-ից մինչև 2023 թվականի և հետագա տարիների “Արցախը Ադրբեջան է, թակարդ էր” և այլն: Այսինքն, մարդը իրավունք ունի կասկածամիտ և մտահոգ լինելու, հատկապես, երբ ցավալի ու աղետալի պարտություն է տեսել և զգում է, որ մեր երկիրը դեռ չի կարողացել վերականգնել ռազմական հավասարակշռությունը:
բ/ հարևան հանրապետության ղեկավարության հայտարարությունները, որ սկզբից թվացել են ներքին օգտագործման, քարոզչական, դարձել են արտաքին քաղաքականության օրակարգի առաջնային խնդիր և իրականություն դարձել: 300 հազարը ամենաբարձր մակարդակով է բերվել օրակարգ, իսկ Օրդուբադի միջոցառումը դրա օրինակներից էր:
գ/ վախը Ալiev-ից և նրա ռազմատենչ, վիրավորող հռետորաբանությունից: Անցել են կիլդիմ մուլտերի ՛՛երանելի՛՛ ժամանակները: Մարդը ոչ միայն ինքն է վախենում հարևան երկրի ղեկավարից, այլ տեսնում է, որ հարազատ երկրի ղեկավարությունն է վախենում: Վախը սարսափելի բան է:
դ/ Առաջին Հանրապետության տարիներին, Խորհրդային Հայաստանի տարիներին ադրբեջանցիները կազմել են էթնիկ ամենամեծ խումբը մեր երկրում, 1980-ական թթ վերջին տվյալներով՝ շուրջ 180 հազար: Ճիշտ է նաև, որ հայերը եղել են անկախ Ադրբեջանի և Խորհրդային Ադրբեջանի ամենամեծ էթնիկ փոքրամասնությունը, 1980-ական թթ տվյալներով՝ շուրջ 370 հազար էր, առանց ԼՂԻՄ-ի:
Այնպես որ, պետք չէ ծաղրել մարդկանց, ինչն անում է իշխանական պրոպագանդան: Դուք ավելի լավ է նայեք, թե նախորդ տարիների ձեր ծաղրանքը ինչպես է դարձել ցավալի իրականություն:
Թաթուլ Հակոբյան
@armgeopolitic