Blog

  • Холдинговая компания армянского бизнесмена Карена Сафаряна AGE S A, входящая в г…

    Холдинговая компания армянского бизнесмена Карена Сафаряна AGE S A, входящая в группу компаний Arins Group, купила пятизвездочный отель Biltmore на проспекте Руставели в Тбилиси.
    Об этом сообщают  грузинские СМИ.
    Также подтверждения от Националтного банка требуется для приобретения  Terrabank у инвестиционной холдинговой компании шейха Нахайяна Мабарака Аль Нахайяна.
    СМИ пишут, что покупка отеля Biltmore Tbilisi представляет собой стратегическую инвестицию в туристический сектор и подчеркивает долгосрочный интерес компании к Грузии.
    Подписаться на Анив Армения

  • AGE S.A. приобретает грузинский Terabank и пятизвездочный отель The Biltmore Tbi…

    AGE S.A. приобретает грузинский Terabank и пятизвездочный отель The Biltmore Tbilisi
    Люксембургская AGE S.A., работающая в экосистеме армянской Arins Group, заключила с Dhabi Group юридически обязывающее соглашение о покупке банка и отеля. Сделка подлежит одобрению регуляторов.
    Приобретение Terabank позволит усилить позиции банка в сегменте МСБ, расширить корпоративное обслуживание и сформировать масштабную розничную сеть в Грузии. Покупка The Biltmore Tbilisi станет стратегической инвестицией в туристический сектор страны.
    Грузия выбрана приоритетным направлением региональной экспансии Arins Group.
    В группу входят Ардшинбанк, Armenia Insurance и Arins Capital Fund, а ее чистые активы на конец июня 2026 года составляли $1,635 млрд.
    Ранее, в 2024 году, группа приобрела HSBC Armenia.

    Подробности 👉 по ссылке
    Подписывайтесь на @arkanewsagency

  • Տիգրանաշենը հանձնել չի կարելի ոչ մի դեպքում, այլապես այն ոչ թե Քյարքի կդառնա, այ…

    Տիգրանաշենը հանձնել չի կարելի ոչ մի դեպքում, այլապես այն ոչ թե Քյարքի կդառնա, այլ Լաչին՝ Սյունիքի համար։

  • Կառավարությունը որևէ լիազորություն և Սահմանադրությամբ ամրագրված իրավասություն չո…

    🔹Կառավարությունը որևէ լիազորություն և Սահմանադրությամբ ամրագրված իրավասություն չունի Եկեղեցու բարենորոգությունը կառավարության ծրագրի մաս դարձնելու, իր հայեցողությամբ եկեղեցականներին «առաջարկներ» և պահանջներ պարտադրելու, այս մասին հայտարարություն է տարածել Գերագույն հոգևոր խորհուրդը, ավելին՝ այստեղ
  • Երգչուհի, ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանի կինը՝ Սիրուշոն սոցիալական իր էջում անդրադ…

    Երգչուհի, ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանի կինը՝ Սիրուշոն սոցիալական իր էջում անդրադարձել է «Պռեգոմեշ փրոդաքշն» ՓԲԸ-ում երեկ իրավապահների խուզարկություններին և Նիկոլ Փաշինյանի՝ «ունեզրկման» մասին հայտարարությանը։
    https://news.am/hy/news/1057891

    Վանքս էլ քանդես՝ ուրիշ տեղ կկառուցեմ․ Սիրուշոյի արձագանքը Փաշինյանի հայտարարություններին

    Երգչուհի, ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանի կինը՝ Սիրուշոն սոցիալական իր էջում անդրադարձել է «Պռեգոմեշ փրոդաքշն» ՓԲԸ-ում երեկ իրավապահների խուզարկություններին և Նիկոլ Փաշինյանի՝…

  • Գերագույն հոգևոր խորհուրդըհանդես եկավ հայտարարությամբ_________Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին…

    Գերագույն հոգևոր խորհուրդը
    հանդես եկավ հայտարարությամբ

    _________
    Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ օգոստոսի 26-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի, հայաստանյան եպիսկոպոսների և թեմակալ առաջնորդների ժողով։
    Օրակարգում ընդգրկված էին Եկեղեցու վարչական, կանոնական, կագապահական խնդիրներին և Եկեղեցու առաքելությանն առնչվող հարցեր։ Անդրադարձ կատարվեց նաև Եկեղեցի-պետություն հարաբերություններին և առկա իրավիճակին։ Այս առնչությամբ ժողովը հանդես եկավ հայտարարությամբ։
    ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
    Գերագույն հոգևոր խորհրդի
    Խոր ցավ ենք ապրում՝ հետևելով նորակազմ Ազգային ժողովում վերջին օրերին ՔՊ խմբակցության դրսևորած անընդունելի վարքագծին։
    Տարակուսելի է, որ հայրենիքի առջև ծառացած բազմապիսի մարտահրավերների և արտաքին վտանգաշատ պարտադրանքների պայմաններում իշխող ուժը սահմանված պարտականությունները կատարելու փոխարեն, Կառավարության ծրագրի քննարկման ընթացքում, ակնհայտորեն ոտնահարելով երկրի Մայր Օրենքը, անտեսելով միջազգայնորեն ամրագրված իրավունքները, վերստին թիրախավորում է մեր Սուրբ Եկեղեցին։ Սույն քաղաքականությունը անխուսափելիորեն հանգեցնելու է առկա լարվածության խորացմանը և նոր պառակտումների առջև է կանգնեցնելու մեր ժողովրդին հայրենիքում և սփյուռքում։
    Եկեղեցին վարկաբեկելու, եկեղեցականներին անվանարկելու և թվացյալ ճգնաժամ առաջ բերելու նկրտումներով իշխանությունները ակնհայտ կեղծ մեղսագրումներ են կատարում Հայոց Եկեղեցուն՝ վերջինիս մեղադրելով «օտար ազդեցության գործակալ» և «պետություն պետության մեջ» լինելու, ինչպես նաև Արցախի աղոթական հիշատակումով, արցախահայության իրավունքների, հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման և Բաքվում պատանդառված հայորդիների ազատ արձակման հարցերի արծարծմամբ՝ «պատերազմի կուսակցություն» և «անվտանգության սպառնալիք» հանդիսանալու մեջ։
    Ամեն ջանք ի գործ է դրվում Մայր Աթոռի, Ամենայն Հայոց Կաթողիկոսի և հոգևոր դասի դեմ շինծու մեղադրանքներով, անհիմն և ուղղորդվող քրեական հետապնդումներով արհեստական հիմքեր ստեղծել ներեկեղեցական կյանքին ու կարգուկանոնին միջամտելու և Հայոց Եկեղեցու ինքնավարությունը սահմանափակելու՝ այդպիսով ոտնահարելով հավատացյալների կրոնի և խղճի ազատության իրավունքը։
    Դատապարտելի նկատելով կատարվողը՝ Գերագույն հոգևոր խորհուրդն արձանագրում է, որ Հայոց Եկեղեցու շուրջ փորձ է արվում ձևավորել արհեստական օրակարգ։
    Կառավարությունը որևէ լիազորություն և Սահմանադրությամբ ամրագրված իրավասություն չունի Եկեղեցու բարենորոգությունը կառավարության ծրագրի մաս դարձնելու, իր հայեցողությամբ եկեղեցականներին «առաջարկներ» և պահանջներ պարտադրելու։ Ազգային ժողովը իրավասու և պատկան հարթակը չէ ներեկեղեցական հարցերի քննարկման։ Հայոց Եկեղեցու բարենորոգությունը չի կարող կատարվել արտաքին ճնշումներով, սպառնալիքներով և նման կամայականություններով։ Իշխանությունների հակաեկեղեցական իրական մտադրությունների ցուցիչն են նաև «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի դուրս բերումը հանրակրթական դպրոցից, ՀՀ Զինված ուժերում հոգևոր առաջնորդության լուծարումը, քրեակատարողական հիմնարկներում եկեղեցականների հոգևոր ծառայության կասեցումը, չհիմնավորված տույժերի և տուգանքների կիրառմամբ Եկեղեցուն հավելյալ հարկերի պարտադրումը։
    Հայոց Եկեղեցին, հավատարիմ մնալով իր տերունավանդ առաքելությանը, մշտապես առաջնորդվել և առաջնորդվում է հայոց պետության և աշխարհասփյուռ հայ ժողովրդի շահերով։ Հայոց Եկեղեցին շարունակելու է լինել պաշտպանը մեր ինքնության, ջատագովը ազգային միաբանության՝ ամենայն ջանք գործադրելով հանուն մեր ժողովրդի խաղաղ, ապահով ու առաջընթաց կյանքի։
  • Օգոստոսի 26-ին ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծ…

    📌Օգոստոսի 26-ին ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված «Զինված ուժերում ինքնասպանությունների և ոչ կանոնադրային հարաբերությունների հարցերի առնչությամբ համակարգային լուծումներ մշակող միջգերատեսչական աշխատանքային խմբի» անդրանիկ նիստը։ Այս մասին հաղորդում են Պաշտպանության նախարարությունից։
    «Նիստը վարել է աշխատանքային խմբի ղեկավար, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
    Քննարկման ընթացքում ուսումնասիրվել են զինված ուժերում ինքնասպանությունները, սպանություններն ու ոչ կանոնագրքային փոխհարաբերությունները ծնող պատճառները և նպաստող պայմանները։ Անդրադարձ է կատարվել նաև գերատեսչությունների և հանձնաժողովում ընդգրկված պետական մարմինների՝ ըստ ոլորտների խնդիրների գույքագրմանը։ Նիստի ընթացքում կարևորվել է նաև միջգերատեսչական հանձնաժողովում ընդգրկված կառույցների միջև փոխգործակցության ապահովումը։
    Հանդիպման ավարտին սահմանվել են աշխատանքային խմբի հետագա անելիքներն ու հանդիպումների ժամանակացույցը»,- ասված է հաղորդագրության մեջ։
  • Ходатайство по делу Кочаряна рассмотрит судья Дадоян Второй президент Армении Р…

    🔺Ходатайство по делу Кочаряна рассмотрит судья Дадоян
    Второй президент Армении Роберт Кочарян находится в Антикоррупционном суде, где в 20: 30 будет рассмотрено ходатайство о его аресте.

  • Մեր յուրաքանչյուր որոշում պետք է պատասխանի հետևյալ հարցին` ի՞նչ շահ ունի Հայաստ…

    Մեր յուրաքանչյուր որոշում պետք է պատասխանի հետևյալ հարցին` ի՞նչ շահ ունի Հայաստանի Հանրապետությունը․Հարություն Հարությունյան

    https://cdn4.telesco.pe/file/3aa79a2ae4.mp4?token=MX5GhhNIubnFVmAakVWYil9BSx9TiC7dfnU_BA7_dNXH00SoUN_yz6HtlOHxcLIfoL51GzbIg-uodj9rxwBiwDA5-uCTe_s1sX8iZLek-kHvv4UyDMUV5GYZE2dIIUa3HEF0U_x_evgDnRBzKLJ7Yih78Wsv7BDcDghda-k4Qv0zFEEtPruuQV6x00DvVd1luFv5zZQrinaTVBnh7qFukqx_MhQinokFVemUQWpLru0bsWfG-DgpD5l_5uceBo7rKzdUd3GHnwuSRoK5tLckOxrph3suVoX_h1Pw_PdJwNtMb0nCgvkahc0bmxKUnwAlCXG4VdMTl7kRpqYw2zMacA

  • Сегодня в Административном комплексе Минобороны РА состоялось первое заседание с…

    🇦🇲Сегодня в Административном комплексе Минобороны РА состоялось первое заседание созданной решением премьер-министра РА «Межведомственной рабочей группы по разработке системных решений проблем самоубийств и неуставных отношений в Вооруженных силах».
    ©️Министр обороны Сурен Папикян
    @bagramyan26