🔸 Անուշ Սեդրակյանը քաղաքական ենթատեքստ է տեսնում ԵՊՀ արտասահմանյան գրականության ամբիոնի լուծարման որոշման մեջ։
🗣 «Ես կոնկրետ ԵՊՀ-ի ղեկավարությանն այնքան էլ չեմ մեղադրում, որովհետև չեմ կարծում, որ դա իրենց անձնական նախաձեռնությունն է, այլ, հավատացնում եմ ձեզ՝ դա ընդհանուր կենտրոնից ղեկավարվող պետական քաղաքականություն է, որը հրահանգի ձևով իջեցվում է բոլոր ռեկտորների վրա: Սա կենտրոնացված ավտորիտարիզմ է։ Եթե հնարավոր չի անձին պախարակել և անձի վրա գտնել որևէ կոմպրոմատ, իսկ իմ դեպքում դա շատ բարդ է՝ և՛ պրոֆեսիոնալ, և՛ կոռուպցիոն բաղադրիչներով, և՛ ընդհանուր առմամբ պահվածքի տեսանկյունից, այդ ժամանակ մտնում է ներս ամենաանմեղ և ամենահավանական տարբերակը՝ կառուցվածքային ստորաբաժանումը»,- նշել է Սեդրակյանը։ |factor.am|
📌 Ավելի վաղ ԵՊՀ Արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ Անուշ Սեդրակյանը «Հրապարակի» հետ զրույցում հայտնել էր, որ ռեկտորատից ԵՊՀ Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի դեկանի ժ/պ-ին տեղեկացրել են ամբիոնի լուծարման որոշման մասին։