«Ճղճիմ և անընդունելի սադրանքներ` խաղաղության և ապագայի դեմ». Ալեն Սիմոնյանը ևս դատապարտում է Թուրքիայի դրոշի այրումը
«Ապրիլի 24-ին ընդառաջ որևէ երկրի, առավել ևս հարևան երկրի դրոշ այրելն անիմաստ, ամոթալի և խիստ դատապարտելի գործողություն է, որը ստվեր է գցում Ապրիլի 24-ի խորհրդի վրա: Այն հիշատակի, միասնության և ապրելու մասին է, իսկ նման քայլերը համարում եմ ճղճիմ և անընդունելի սադրանքներ` խաղաղության և ապագայի դեմ»: