ԱԲ գործարանն ընդլայնվում է. Հայաստանը GPU-ների քանակով աշխարհի առաջատար հնգյակում կարող է լինելՀայաստանում կառուցվող Արհեստական բանականության (ԱԲ) գործարանի հզորությունը կրկնապատկվի: Այս մասին ապրիլի 18-ին՝ AI Conf 2026 համաժողովի ընթացքում, հայտարարեց «Firebird» ընկերության համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը՝ նշելով, որ շուտով կհայտարարվի նախագծի երրորդ փուլի մեկնարկի մասին:
📌 Երրորդ փուլում նախատեսվում է Հայաստանում կենտրոնացնել ևս 60 հազար գրաֆիկական պրոցեսոր (GPU) ու դրանց ընդհանուր քանակը երկրում հասցնել 110 հազարի: Եսայանի խոսքով՝ համալրման նպատակով ակտիվ բանակցություններ են ընթանում Հայաստանի կառավարության հետ՝ անհրաժեշտ էլեկտրաէներգիայի տրամադրման շուրջ:
🗣️ NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև Լեբարեդեանը նշում է՝ տարեվերջին, երբ գործարկվեն 50 հազար GPU-ները, Հայաստանը դրանց քանակով աշխարհի լավագույն հնգյակում կհայտնվի՝ շրջանցելով Եվրոպայի խոշոր պետություններին:
ԱԲ գործարանն ընդլայնվում է. Հայաստանը GPU-ների քանակով աշխարհի առաջատար հնգյակում կարող է լինել
Երրորդ փուլում նախատեսվում է Հայաստանում կենտրոնացնել ևս 60 հազար գրաֆիկական պրոցեսոր (GPU) ու դրանց ընդհանուր քանակը երկրում հասցնել 110…