ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է Հայաստանի հետ կառուցողական երկխոսության՝ բուսասանիտարական վերահսկողության հարցերի շուրջ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՌԴ փոխվարչապետի հայտարարությանը։
«Խոսքը ոչ թե այն մասին է, թե արդյոք Հայաստանում «խելքի կգան, թե ոչ», այլ այն մասին, որ բուսասանիտարական վերահսկողության պահանջները պետք է բավարարվեն։ Եվ, բնականաբար, մենք պատրաստ ենք նման կառուցողական երկխոսության։ Սակայն, ցավոք, մենք տեսնում ենք, որ հայկական կողմից որոշակի խնդիրներ կան, և, համապատասխանաբար, նման երկխոսություն ընթանում է»,- ասել է նա։
Օվերչուկը հավելել է, որ խնդիրը հայկական ապրանքների որակը չէ, այլ դրանցում վնասատուների և հիվանդությունների առկայությունը։