ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով վերջին օրերի ընթացքում երկրում վնասվել է ավելի քան 3000 տուն և 500 կոմերցիոն կենտրոն. ամենաշատը տուժել է մայրաքաղաք Թեհրանը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով Իրանի Կարմիր մահիկի ընկերության հայտարարությունը։
Վնասվել է նաև 14 բժշկական և դեղագործական կենտրոն։
«Հարձակումների թիրախների մեծ մասը եղել են խիտ բնակեցված հատվածները», — հայտնել են Կարմիր մահիկից։
Վնասված շենքերի թվում են նաև Թեհրանի շուկան, Մեհրաբադի օդանավակայանը և Ազադի մարզադաշտը։
Վիրավորվել է Կարմիր մահիկի հինգ աշխատակից։