Հակակոռուպցիոն կոմիտեն կորոշի քրեական վարույթ նախաձեռնելու հարցը
Ազգային Ժողովի «Քաղաքացիական խմբակցության» ղեկավար Հայկ Կոնջորյանի, Կոտայքի փոխմարզպետ, ՔՊ-ական Հայկ Մկրտչյանի եւ Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանի վերաբերյալ 🔻«Հետքի» հրապարակումն ուսումնասիրվել է Գլխավոր դատախազությունում։ Ուսումնասիրության արդյունքներով՝ հրապարակումն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե՝ քրեական վարույթի հարցը լուծելու նպատակով։ Այս մասին տեղեկացանք Դատախազության հանրային կապերի բաժնից։ Ավելի վաղ Դատախազությունը Կոնջորյանի առանձնատան գնման գործարքի վերաբերյալ հրապարակումն ուղարկել էր Հակակոռուպցիոն կոմիտե՝ օպերատիվ ստուգման։
📌Հիշեցնենք՝ «Հետքը» 2025 թ․ դեկտեմբերին գրեց, որ Հայկ Կոնջորյանն առանձնատուն է գնել շուկայականից ցածր գնով, իսկ 2026 թ․-ի մարտին հրապարակեցինք, թե ինչպես են Առինջ համայնքի հողերը շուկայականից բազմապատիկ էժան օտարվել Կոնջորյանին առանձնատուն վաճառած ընկերության սեփականատիրոջը։
Հայկ Կոնջորյանի, Էդուարդ Բաբայանի և արտոնյալ գործարարի կապը ⚡️ Աբովյան քաղաքում եւ Առինջ գյուղում բազմաբնակարան 3 շենք է կառուցվում։ Կառուցապատողը «Միլոն մայնինգ» ՍՊԸ-ն է, որը 2018-ից հետո է սկսել շինարարությամբ զբաղվել։ 2020-ից՝ կառուցապատման ոլորտ մտնելու…