Դատաքննության ընթացքում փաստաբանը, նախնական համաձայնության գալով մեղադրյալի եղբոր հետ, իր կողմից շահագործվող փաստաբանական գրասենյակում այլ ապօրինի, այն է՝ համոզելու, իսկ սպանություն կատարած անձի եղբոր կողմից՝ նաև սպանության սպառնալիքներ հնչեցնելու եղանակով, հիշյալ քրեական գործով դատավարության մասնակցին՝ սպանությանն ականատես վկային, հարկադրել են դատարանում կայանալիք հերթական դատական նիստում փոխել մեղադրանքի հիմքում դրված նախաքննական և արդեն իսկ տված դատաքննական ցուցմունքները, տալ սուտ ցուցմունք, որը կնպաստի մեղադրյալի՝ պատասխանատվությունից խուսափելուն։
Բացի այդ, վկային տվել են քննությամբ դեռևս չպարզված չափի կաշառք, որից հետո կաշառք ստացած վկան հերթական դատական նիստում տվել է ակհայտ սուտ ցուցմունք:
Նախաքննության ընթացքում ձեռք բերված՝ հանցանքի կատարումը վկայող փաստերի հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել երեք անձանց, այդ թվում՝ փաստաբանի նկատմամբ
,- ասված է Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրությունում։