💧 «Բոլորին դեմ եմ»-ը սկսել իր «ջուր ծեծոցու» ակցիան։ Կարապի լիճ է բերվել ջրով լի նավակ, ակցիայի մասնակիցները մոտենում են նավակին, մուրճով հարվածում ջրին։
📣 Կուսակցության անդամ Իշխան Գևորգյանը հայտարարեց․
🗣 «Ընտրությանը մասնակից 18 ուժերի արածը ոչնչով սրանից չի տարբերվում․ մեկը ձեզ խաղաղություն է խոստանում, մյուսը՝ ուրիշ բան։ Կան այնքան ոգևորված ուժեր, որոնք Նախիջևան են խոսք տալիս։ 18 ուժ ձեզ խոսք է տալիս ջուր ծեծելով, ու դուք, կատարելով էմոցիոնալ ընտրություն, ընտրում եք նրանցից մեկին, ու մենք մնում ենք այս վիճակում։ «Բոլորին դեմ եմ»-ը միակ ազնիվ ուժն է, որ իրերը իրենց անունով է կոչում»։
📸 Լուսանկարը՝ ֆեյսբուքյան Վլադիմիր Հովհաննիսյան օգտատիրոջ էջից
🔶 «Բոլորին դեմ եմ» կուսակցությունը երեկ հայտարարել էր, որ այսօր՝ ժամը 14:30, հրավիրում է Կարապի լիճ՝ Առնո Բաբաջանյանի արձանի հարևանությամբ «նախընտրական ջուր ծեծոցու»։ 💧 Կուսակցությունը այսօր հայտարարություն է տարածել՝ նշելով, որ վաղ առավոտյան Կարապի լիճը…