1665 թ. մարտի 6-ին Լոնդոնի թագավորական ընկերությունը հրատարակեց «Philosophical Transactions» («Փիլիսոփայական աշխատություններ») հանդեսի առաջին համարը։
Այն անգլալեզու աշխարհի հնագույն գիտական պարբերականն է և երկրորդը պատմության մեջ (ֆրանսիական «Journal des sçavans»-ից հետո)։ Սակայն ֆրանսիականից այն տարբերվում է մի կարևոր առանձնահատկությամբ՝ սա աշխարհի ամենահին հանդեսն է, որը հրատարակվում է անընդհատ՝ առանց ընդմիջումների։ Անգամ համաշխարհային պատերազմները չեն կարողացել ընդհատել դրա թողարկումը։
Շատերը զարմանում են՝ ինչու է գիտական ամսագրի անվան մեջ կա «փիլիսոփայություն» բառը։ Պատճառն այն է, որ 17-րդ դարում բնական գիտությունները կոչվում էին բնափիլիսոփայություն (natural philosophy)։ Այն ժամանակ ֆիզիկան կամ կենսաբանությունը դեռևս չէին առանձնացվել որպես ինքնուրույն ճյուղեր։
Այս ամսագրի էջերում են առաջին անգամ տպագրվել Նյուտոնի, Դարվինի, Ֆարադեյի և գիտության այլ հսկաների աշխատությունները։
Մաքուր Պատմություն📖