Ալեն, այ Ալեն, իսկ նախկին ընկերներից էլ մարդ կամ մարդիկ չկա՞ն, որոնց հետ չես շփվում, ու ի՞նչ պատճառով, միայն Արցախը հանձնելու՞ կամ քո ասած «Ղարաբաղում տեղի ունեցածի՞» պատճառով, թե՞ ոչ միայն դրա կամ որոշները այլ` ուղղակի պարզ, մարդկային, ընկերական հարաբերություններում թույլ տված սխալների պատճառով… ենթադրաբար` քո սխալների: Քո` որպես իշխանավոր ու պաշտոնյա Ալեն Սիմոնյանի թույլ տված սխալների:
Ի դեպ, պետք է խորը ամոթ զգալ, որ կան ընկերներ, որոնք քեզ հետ այլևս չեն շփվում նրա համար, որ քեզ մեղադրում են Արցախը հանձնելու մեջ: Ես, օրինակ, ամոթից գետինը կմտնեի, եթե որևէ ընկեր իմ հետ դադարեր շփվել հենց նման մեղադրանքով:
Թե չէ հարցազրույցդ, որքան որ հասցրի դիտել, վատը չէր, անկեղծ էր: Մնացածի մասին` ամբողջական դիտելուց հետո))
Հ.Գ. Հալալ է Արսեն Սաֆարյանին, լսել էի, որ կարգին, հայրենասեր տղա է, Ալենն էլ իր խոսքով դա հաստատեց:
Ցավում եմ, որ Արսեն Սաֆարյանի հետ չեմ շփվում, ենթքդրում եմ, որ Ղարաբաղի հետ տեղի ունեցածում ինքը նաև ինձ է մեղադրում. Ալեն Սիմոնյան Ալեն Սիմոնյանը Tet a Tet հաղորդման ժամանակ խոսելով իր նախկին ու ներկա ընկերների հետ հարաբերություններից, ասաց, որ ավելի քիչ…