🔶«Հայաստան» խմբակցությունը արձագանքել է ԵԽԽՎ նախընտրական պատվիրակության հայտարարությանը:
📢 «Փաստացի հավասարության նշան է դրվում իշխանության և ընդդիմության միջև, այն դեպքում, երբ իշխանության կողմից ամբողջությամբ վերահսկվում է պետական համակարգը, չարաշահվում են վարչական ռեսուրսները, իրավապահ մարմինները, տեղեկատվական դաշտի զգալի հատվածը և քաղաքական օրակարգ ձևավորելու հիմնական գործիքները։
📌 Ոչ հասցեական գնահատականները ոչ թե զսպում, այլ ավելի են քաջալերում գործող իշխանությանը՝ ստեղծելով միջազգային հանդուրժողականության և անպատժելիության մթնոլորտ, ինչը տվյալ ժամանակահատվածում չի նպաստում ժողովրդավարական ընտրությունների սկզբունքի գործադրմանը»,- նշված է խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի հրապարակած հայտարարությունում։
‼️ Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն վախից, անհարկի արտաքին ազդեցությունից և վարչական ռեսուրսների չարաշահումից զերծ միջավայրում։ 📣 Այս մասին հայտարարել է ԵԽԽՎ նախընտրական պատվիրակությունը, որը երկօրյա այցով Երևանում էր։…