#Վերլուծական🎯«Կապրենք-կտեսնենք»-ի հնարավորություն Փաշինյանն ունի՞
Հայաստանի իշխանությունները փորձում են ժամանակ շահել՝ միաժամանակ պահպանելով ԵԱՏՄ անդամակցությունն ու խորացնելով եվրոպական ինտեգրացիան։ Սակայն Մոսկվայից հնչող ուղերձները գնալով ավելի հստակ են դառնում․ Կրեմլը ակնարկում է, որ «երկու աթոռի վրա նստելու» շրջանը սահմանափակ ժամանակ ունի։
Միևնույն ժամանակ, Երևանը շարունակում է ընտրել «դանդաղ շտապելու» մարտավարությունը՝ հույս ունենալով, որ աշխարհաքաղաքական բախումները չեն ստիպի արագ ու կտրուկ որոշումների։ Բայց որքան հաճախ Ռուսաստանը Հայաստանի իրավիճակը համեմատի Ուկրաինայի նախապատերազմյան շրջանի հետ, այնքան ավելի դժվար կլինի պահպանել «կապրենք-կտեսնենք»-ի քաղաքական տարածքը։
Էմմա Գաբրիելյանի վերլուծականը`
Առավոտում