The Wall Street Journal (WSJ)-ը գրում է, որ Low-Cost Containerized Missiles (LCCM) ծրագրի շրջանակում Պենտագոնը մտադիր է 3 տարվա ընթացքում օպերատիվ կերպով 10.000 միավոր ոչ թանկ թևավոր հրթիռներ գնել՝ մեկ միավորի գինը մի քանի հարյուր հազար դոլար: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ն օգտագործել է ավելի քան 1000 միավոր Tomahawk հեռահար հրթիռ և 1500-2000 հազար միավոր ՀՕՊ համակարգի համար (այդ թվում՝ THAAD-ի և Patriot-ի) նախատեսված կրիտիկական կարևորության որսացող հրթիռներ, և որ դրանց պաշարների ամբողջական վերականգնման համար պահանջվելու է 6 տարի: