Սիրելի՛ կանայք,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա առթիվ։
Այս օրն առիթ է մեկ անգամ ևս արժևորելու և մեծարելու կանանց դերը մեր հասարակության, ընտանիքների և պետական կյանքի բոլոր ոլորտներում։ Հայ կնոջ կերպարը դարեր շարունակ մարմնավորել է նվիրում, հոգատարություն, ուժ և պատասխանատվություն՝ լինելով ընտանիքի ամրության, արժեքների պահպանման և սերունդների դաստիարակության հիմնասյուներից մեկը։
Միևնույն ժամանակ ժամանակակից աշխարհում առավել կարևոր է ապահովել կանանց լիարժեք մասնակցությունը հասարակական և պետական կառավարման գործընթացներին։ Հավասար հնարավորությունների ապահովումը, կանանց իրավունքների պաշտպանվածությունն ու սեռային հավասարության ամրապնդումը հանդիսանում են արդիական և կարևոր նախապայմաններ մեր երկրի կայուն զարգացման, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման և արդյունավետ կառավարման համար։
Մենք բարձր ենք գնահատում այն մեծ ներդրումը, որ կանայք ունեն գիտության, կրթության, մշակույթի, տնտեսության, պաշտպանության և պետական կառավարման ոլորտներում։ Ձեր գիտելիքը, պատասխանատվությունն ու նախաձեռնողականությունը կարևոր դեր ունեն մեր պետության առաջընթացի և ապագայի կառուցման գործում։
Այս տոնական օրը մեր խորին երախտագիտությունն ու հարգանքն ենք հայտնում մեր կանանց, մայրերին, քույրերին և դուստրերին՝ նրանց անսպառ սիրո, նվիրվածության և հոգատարության համար, որոնց շնորհիվ մեր ընտանիքներն ու հասարակությունը դառնում են ավելի ամուր և համերաշխ։
Սիրելի՛ կանայք,
Մաղթում եմ ձեզ առողջություն, երջանկություն, խաղաղություն և նոր հաջողություններ՝ ձեր ընտանիքներում և ձեր գործունեության բոլոր ոլորտներում։
Թող ձեր ջանքերը և նախաձեռնությունները շարունակեն նպաստել մեր պետության զարգացմանն ու բարօրությանը:
Blog
-
Այսօր առավոտյան Լիբանանի հարավում գտնվող Ցիր ալ-Ռաբիա գյուղի վրա Իսրայելի հարձակ…
https://cdn4.telesco.pe/file/0f85a97f80.mp4?token=uz5FECtyPn3GJU-NDYgRgt_q6dlCqWxhrd8ygcFFFgdlDoS9MAE2vsGe3mPUJgewL55hb8zg7GykHPOhIJcLYU35qatjCQEjn6turtq4R1sFCd3Qkk3Rg7GJIk8bzUmXoS84C2PCEBbPDm7pwZMi77zUYgpvWcO3io5tw-V6sv9DhV8kiPTmso0hC26EzBrb0Rdv5sE_VxEyximFJCBJYDfBZ3wtNK21UOjxQr9gjQOJbTaqezQNr09g0BMLvSYV_axfJSjqSLn7kcYioaokyhbLHx91riCgeW0_DuozvyfmfGNtq1fZhPo61EG2rmmZe3JChNdPgD_G_hoRuKRyjg
-
«Գոնե կռիշ ունենանք, կռիշի տակ մեռնենք». գյումրեցի ընտանիքը 37 տարի տնակում է ապ…
«Գոնե կռիշ ունենանք, կռիշի տակ մեռնենք». գյումրեցի ընտանիքը 37 տարի տնակում է ապրում
Հետևե՛ք NEWS.am-ին սոցիալական ցանցերում՝
Telegram — https://t.me/newsamarm
Facebook — https://www.facebook.com/newsamarm/
Twitter — https://twitter.com/NEWSam_English
Instagram — https://www.instagram.com/news.am/
NEWS.am Style — https://www.youtube.com/@NEWSamStyle1…