Blog

  • В Армению впервые транзитом через территорию Азербайджана по железной дороге буд…

    В Армению впервые транзитом через территорию Азербайджана по железной дороге будет доставлен российский алюминий
    В ближайшие дни в страну прибудут два вагона алюминия (133 тонн) и девять вагонов зерна (700 тонн пшеницы). Накануне в Армению также были отправлены четыре вагона удобрений и четыре вагона зерна.
    t.me/economyofarmenia

  • Դավիթ Այնազյանը 2 ամսով կալանավորվեց Վեդիում երկու անչափահաս քույրերի նկատմամբ …

    ‼️ Դավիթ Այնազյանը 2 ամսով կալանավորվեց Վեդիում երկու անչափահաս քույրերի նկատմամբ սեռական բռնության գործով։
    ⚖️ Արտաշատի առաջին ատյանի դատարանում նիստն ընթացել է դռնփակ։ Այս մասին հայտնել է News.am–ի թղթակիցը՝ նշելով, որ դատարանն այժմ քննում է Արթուր Ա.–ի խափանման միջոցի ընտրության հարցը։
    ❗️Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ տեղի ունեցած դեպքով երկու անձ է ձերբակալվել, նրանց նկատմամբ կալանքի միջնորդություն է ներկայացվել։ [Քննչական կոմիտե] |azatutyun.am|

  • Ամեն ինչից զրկված արցախցին պետք է իր 1-2 ամսվա թոշակը թողնե՞ր նոտարական գրասենյ…

    📄 Ամեն ինչից զրկված արցախցին պետք է իր 1-2 ամսվա թոշակը թողնե՞ր նոտարական գրասենյակում
    Բռնագաղթից հետո փաստաթղթեր կորցրած արցախցիներից մեկը ծննդյան վկայականը վերականգնելու համար դիմել է ՔԳԱԿ, ներկայացրել պահանջված բոլոր փաստաթղթերը, սակայն վերջում ստացել է մերժում։
    Նրան առաջարկվել է հարցը լուծել նոտարական կամ դատական կարգով՝ լրացուցիչ ծախսերով, ինչը, նրա խոսքով, ծանր բեռ է արդեն ամեն ինչ կորցրած մարդկանց համար։
    aravot.am | @aravot
  • Արտյոմ Կարապետյան. «Շենգավիթի աշխատակիցներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց»Երևան…

    🚨 Արտյոմ Կարապետյան. «Շենգավիթի աշխատակիցներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց»
    Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Արտյոմ Կարապետյանը հայտնել է, որ Շենգավիթ վարչական շրջանի աշխատակիցների վրա հարձակում է տեղի ունեցել՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պաստառի ապամոնտաժման ընթացքում։
    Նրա խոսքով՝ աշխատակիցներից մեկը գլխի վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ միջադեպին մասնակցած անձինք փորձել են «հին ու բարի մեթոդներով» խոչընդոտել աշխատանքներին։
    aravot.am | @aravot
  • Հարձակում Շենգավիթի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա ԲՀԿ-ի՝ օրենքի խախտու…

    ⚡️ Հարձակում Շենգավիթի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա ԲՀԿ-ի՝ օրենքի խախտումով տեղադրված պաստառը հանելիս
    https://armtimes.com/hy/article/336161
  • Կրեմլում ափսոսանք են հայտնում, որ Հայաստանը «շարունակում է երկու աթոռի նստելու փ…

    Կրեմլում ափսոսանք են հայտնում, որ Հայաստանը «շարունակում է երկու աթոռի նստելու փորձերը»

    «Բայց այդ ամենը, անշուշտ, վնաս է հասցնում մեր երկկողմ հարաբերությունների զարգացմանը, որոնք այնքան շահավետ են թե՛ Ռուսաստանի, թե՛ հայաստանի համար»,-հայտարարել է Պուտինի օգնական Ուշակովը՝ մեկնաբանելով վերջին միջոցառումները Երևանում, այդ թվում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը:
    Հայաստանը ներքաշվում է Եվրոպական Միության «հակառուսական ուղեծիր». Ռուսաստանի ԱԳՆ «Նման ուղղությունը անխուսափելիորեն կհանգեցնի բացասական քաղաքական և տնտեսական հետևանքների Հայաստանի համար», — հայտարարել է նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։
  • Վեդիում մանկապղծության դեպքով ձերբակալված երկու անձանից մեկը՝ Դավիթ Այնազյանը, 2…

    🔹Վեդիում մանկապղծության դեպքով ձերբակալված երկու անձանից մեկը՝ Դավիթ Այնազյանը, 2 ամսով կալանավորվեց
    🔹Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ ձերբակալվել է և նրանց նկատմամբ կալանքի միջնորդություն է ներկայացվել, հայտնել են Քննչական կոմիտեից
  • Երևանում Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցներից մեկը ծեծի …

    Երևանում Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցներից մեկը ծեծի է ենթարկվել, ինչի հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Արտյոմ Կարապետյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով։

    «Հարձակում՝ Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա, նրանցից մեկը ծեծի է ենթարկվել, գլխին հասցված հարվածի հետևանքով վնասվածք է ստացել և տեղափոխվել է հիվանդանոց:
    Այս միջադեպին նախորդել է աշխատակիցների այցը վարչական շրջանի այն հատված, որտեղ օրենքի խախտումով տեղադրված է եղել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քարոզչական պաստառը, որը գերազանցել է թույլատրելի 5 քմ ծավալը:
    Այն ապամոնտաժելու ընթացքում, հավանաբար ինչ-որ մեկի «ահազանգով» շտապ գործողության հասցե են հասնում քարոզչական պաստառի անխախտելիության «խրոխտ»պաշտպանները և որոշում են հարցը լուծել «հին ու բարի» մեթոդներով. վիրավորում են և ծեծի ենթարկում»,– գրել է մամուլի քարտուղարը։

    Գրառման մեջ հիշեցվում է, որ օրենքի ցանկացած խախտում արձանագրվում է, անհապաղ արձագանք է ստանում և որևէ մեկը չի կարող բացառություն լինել։

    «Ցանկացած նման դրսևորում արժանանալու է Երևանի քաղաքապետարանի ամենակոշտ արձագանքին, իսկ իրավապահներն արդեն պարզում են միջադեպի հանգամանքերը, և ՆԳՆ մեր գործընկերներն ավելի ուշ հավելյալ մանրամասներ կհրապարակեն»,– եզրափակվում է գրառումը։