Մոսկվայում մայիսի 9-ի շքերթին հրավիրված է նաև Հայաստանի վարչապետը. Կոպիրկին
Այս մասին «Ազատությանն» այսօր ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Նրա խոսքով՝ հրավերն ուղարկվել է բոլոր եղբայրական երկրներին:
Դեսպանը, սակայն, նշել է, թե տեղեկություն չունի՝ Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է Մոսկվայի Կարմիր հրապարակում անցկացվելիք շքերթին, թե ոչ: