Իրանի հետ բանակցությունները առաջընթաց են գրանցում. ԹրամփԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը
հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները առաջընթաց են գրանցում, և որ մոտ ապագայում կարող են հստակ զարգացումներ լինել, քանի որ բանակցությունները նախատեսված է շարունակել շաբաթավերջին։
«Մերձավոր Արևելքում, Իրանի հետ, ամեն ինչ շատ լավ է ընթանում»,— ասել է Թրամփը լրագրողներին Air Force One ինքնաթիռում։
Նա նշել է, որ ԱՄՆ-ի կողմից իրանական նավահանգիստների «շրջափակումը» «շատ հաջող է եղել» և նախկին միջոցների հետ միասին ուժեղացրել է Վաշինգտոնի դիրքերը բանակցություններում։ ԱՄՆ նախագահը հավելել է, որ հնարավոր համաձայնագրի մի շարք տարրեր արդեն քննարկվել են և որոշ դեպքերում՝ համաձայնեցվել։