Փաշինյանի գնահատականը 44-օրյա պատերազմին և Ալիևի հետևողական նախապատրաստությունը. ի՞նչ օպերացիայի պլաններ են փոխվել։
■ Ինչևէ, Փաշինյանի՝ 44-օրյա պատերազմի որակման համատեքստում նշենք, որ դեռ 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Ալիևը մի քանի
գաղտնազերծում էր արել և հայտնել, որ «սառեցված հակամարտության» պայմաններում Ադրբեջանը, նախքան 2020 թվականի պատերազմը, տարբեր իրավիճակների համար սցենար և գործողությունների պլան է մշակած ունեցել, և որ, իր տեղեկացմամբ, այդ տարիներին հայկական կողմը ևս գործողությունների պլան է ունեցել՝ հնարավոր պատերազմը հաշվի առնելով:
«Այսպիսով, 2020 թվականի պատերազմի ընթացքում մեր գործողությունների հիմքը մշակվել է պատերազմից շատ ավելի վաղ: Սակայն պատերազմի ընթացքում ռազմական օպերացիաներում մենք փոփոխություններ ենք մտցրել, այդ թվում՝ հաշվի առնելով, որ հակառակորդը կարող է տեղեկություն ունենալ մեր մտադրությունների մասին:Ի վերջո, պատերազմական գործողությունների թատերաբեմը բավականին սահմանափակ է, և ցանկացած ռազմական մասնագետ կարող էր կռահել, թե որտեղ են տեղի ունենալու հիմնական գործողությունները:Ըստ այդմ՝ մենք, կարելի է ասել, ամենօրյա ռեժիմով մարտական պլաններում շտկումներ և փոփոխություններ ենք մտցրել:Եվ ես ամեն օր Պաշտպանության նախարարության, Ազգային անվտանգության, Արտաքին հետախուզական ծառայության, Պետական սահմանապահ ծառայության, Արտաքին գործերի նախարարության ղեկավարության հետ խորհրդակցություն եմ անցկացրել: Այդ խորհրդակցությունների ժամանակ մենք նախորդ օրվա արդյունքներն ենք ամփոփել, վեր հանել թերությունները, ինչպես նաև՝ հաստատել հաջորդ օրվա պլանը: Այսինքն, շատ ակտիվ ամենօրյա աշխատանք է տարվել, և հակառակորդի համար մեր գործողություններն ու օպերացիաներն անակնկալ էին, որոնք այսօր շատ դեպքերում արդեն հայտնի են»,- «Ազգային պաշտպանություն» ամսագրին տված զրույցում մանրամասնել էր Ալիևը և հավելել, որ «Երկաթե բռունցք» անվանումը տալ պատերազմական ամբողջ գործողություններին մտահղացել է մարտական գործողությունների որոշակի փուլում:
Հիշեցնենք, որ
168.am-ը դեռ 2021 թվականին էր
գրել, որ 44-օրյայի ժամանակ Ադրբեջանի համար կարևոր խնդիր է եղել հասնել Լաչին, և, որ ընթացքում Լաչինի գրավման սկզբնական պլաններն ու ուղղությունը փոխվել են:
Հիշեցնենք նաև, որ Շուշին «ազատագրելու» օպերացիա սկսելու
հրաման Ալիևը տվել է հոկտեմբերի կեսերին, երբ «մարտեր էին ընթանում Հադրութում և Ջաբրայիլում», և, որ Շուշիի գրավման նախօրեին Ալիևը մարտական գործողությունների պլան է
մերժել: