Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը և եվրոպական երկրների արտաքին գործերի նախարարները ժամանել են Կիև:
Այս մասին հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիհան, որի խոսքերը մեջբերել է երկրի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Այս մասին հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիհան, որի խոսքերը մեջբերել է երկրի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Այս այցն իրական քաջության և Ուկրաինայի հետ համերաշխության նշան է։ Ես շնորհակալ եմ բարձր ներկայացուցիչ, փոխնախագահ Կայա Կալասին և եվրոպացի բոլոր գործընկերներին, որոնք այսօր ժամանել են Ուկրաինա», — նշել է Սիբիհան։
Կալասն իր հերթին X-ում գրել է, որ ԵՄ արտգործնախարարների հետ Կիևում է, և այս այցը «Ուկրաինայի քաջության և դիմացկունության հզոր հիշեցում է»։
«Եվրոպան կանգնած է ձեր կողքին։ Մենք կշարունակենք տրամադրել ռազմական, ֆինանսական, էներգետիկ և հումանիտար աջակցություն։ Մենք կանենք ամեն բան, որպեսզի Ռուսաստանը լիակատար պատասխանատվության ենթարկվի իր հանցագործությունների համար», — գրել է նա։
POLITICO-ն գրում է, որ Կիևում անցկացվելու է ոչ պաշտոնական նիստ, որին կմասնակցեն ԵՄ 12 արտգործնախարարներ և տարբեր երկրների այլ ներկայացուցիչներ։