✅ ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց Ընտրական օրենսգրքում առաջարկված փոփոխությունները:
🔸 Ընտրական օրենսգրքում հրատապ ընթացակարգով քննարկված և ընդունված փոփոխությունները սահմանում են՝
📌 կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել անձնանուն, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների անուններ կամ դրանց շփոթելու աստիճան նման անվանումներ կամ դրանց հոլովաձևեր.
📌 կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել վիրավորական կամ զրպարտչական բնույթի բառեր կամ այլ արտահայտություններ.
📌 ԱԺ և համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ավագանու ընտրություններում քվեաթերթիկը համարվում է անվավեր, եթե քվեաթերթիկը կամ ծրարը ներառում է որևէ գրառում կամ նշում, կամ ծրագրում բացի քվեաթերթիկից առկա է ցանկացած այլ իր.
📌 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը քվեատուփից ծրարը հանելիս և ծրարից քվեաթերթիկը հանելու ընթացքում ձեռքում այլ իր չպետք է ունենա։
🗳 ԱԺ-ն արտահերթ նիստ է հրավիրել, առաջարկվում է 24-ժամյա ռեժիմով ընդունել մի շարք նախագծեր, այդ թվում՝ Ընտրական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները։ ‼️ Փոփոխություններից մեկով առաջարկվում է սահմանել, որ կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել…