⚖️🏠 Սևանա լճի ափամերձ տարածքներում ապամոնտաժվել է տարբեր անձանց կողմից ապօրինի կառուցված 20-ից ավելի շենք-շինություն:
📌 Դատախազությունից նշում են, որ հասցեագրվել է ևս 8 միջնորդագիր: Դրանք, ինչպես նաև դատարան ներկայացված հայցերը, ի թիվս այլոց, վերաբերում են.
🔸 «Հարսնաքար» հյուրանոցի վարչական համալիրին, քոթեջներին,
🔸ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատանը,
🔸 Ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատանը,
🔸 Սեյրան Օհանյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատանը։