Քարոզչություն՝ «լրատվության» անվան տակ․ իշխանամետ էջերը «Ֆեյսբուքում»Ընտրություններին ընդառաջ ֆեյսբուքյան տասնյակ էջեր սկսել են ակտիվորեն հրապարակել իշխանությանն աջակցող նյութեր։ Այս էջերից շատերը նախկինում ունեցել են ամբողջությամբ այլ բովանդակություն՝ ժամանցային, մշակութային կամ տեխնոլոգիական, սակայն ինչ-որ փուլի վերածվել են քաղաքական քարոզչություն տարածող հարթակների։ Դրանցում հրապարակվում են իշխանության ներկայացուցիչների թեզերը, նախընտրական տեսանյութերը, ինչպես նաեւ ընդդիմության դեմ ուղղված ծաղրական ու արհեստական բանականությամբ գեներացված նյութեր։
🔻Մենք առանձնացրել ենք մի քանի օրինակ՝ ընդհանուր պատկերն ու գործելաոճը ցույց տալու համար։
🔗 Ամբողջական հոդվածը՝
ԱՅՍՏԵՂԱկտիվացել են նաև
ընդդիմադիր քաղաքական ուժերի թեզերը տարածող կամ նրանց աջակցող էջերը։ Այդ էջերից որոշները նախկինում եղել են իշխանամետ, հետո ունեցել են այլ թեմատիկ բովանդակություն՝ մշակութային, հայտնի մարդկանց մասին նորություններ եւ այլն, սակայն նախընտրական շրջանում դարձել են ընդդիմության քարոզչության բաղկացուցիչ։
❗️ Այս էջերի մի մասն էլ հանդես է գալիս իբրեւ լրատվական, սակայն ո՛չ լրատվամիջոց են, ո՛չ կապ ունեն լրատվության հետ։
🔗Ընդդիմադիր էջերի մասին կարդա՝
👇🏻Քարոզչություն՝ «լրատվության» անվան տակ․ ընդդիմությանն աջակցող էջերը «Ֆեյսբուքում»
Քարոզչություն՝ «լրատվության» անվան տակ․ իշխանամետ էջերը «Ֆեյսբուքում»
Ընտրություններին ընդառաջ ֆեյսբուքյան տասնյակ էջեր սկսել են ակտիվորեն հրապարակել իշխանությանն աջակցող նյութեր։