🗣Կրեմլն աննորմալ է համարում այն, որ Հայաստանը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն հարթակ է տրամադրել հակառուսական հայտարարություններ անելու համար։ Այս մասին Вести-ին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
⚡️Նրա խոսքով՝ Մոսկվան ակնկալում է Երևանի պարզաբանումներն այս հարցի վերաբերյալ։
📌Պեսկովը նշել է, թե ցանկացած միջոցառման անցկացում, այդ թվում՝ Եվրամիության հետ գագաթնաժողովի կազմակերպումը, Երևանի «բացարձակ ինքնիշխան իրավունքն» է․ «Հայաստանն իր արտաքին քաղաքականության մեջ առաջնորդվում է բազմավեկտոր մոտեցմամբ»։