Blog

  • «Armat Media»-ում քննչական գործողություններ են ընթանումՔննիչները խմբագրության աշ…

    «Armat Media»-ում քննչական գործողություններ են ընթանում
    Քննիչները խմբագրության աշխատակիցներին թույլ չեն տալիս դուրս գալ սենյակներից: Լրագրողներից Ամալյա Առաքելյանը «Ազատությանը» դռան արանքից փոխանցեց, որ քննիչները առգրավել են իրենց հեռախոսները: Չեն բացատրել, թե ինչու:
    Քրեական վարույթի շրջանակում «Armat Media»-ի խմբագրությունում կատարվում է խուզարկություն, հայտնել են Քննչական կոմիտեից:
    Վարույթը, ըստ ՔԿ խոսնակի, վերաբերում է բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելուն և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմանը:

    https://cdn4.telesco.pe/file/88251f4a3a.mp4?token=Gcbp4BkmVfNwTJgVZIgFlyO5uwt6Ql_ps2vT77J-6IffyeY9MB6i8nVwnm38P4qVVzviKCs86gMAq8Ho_qw67pXnQg6YZ3b4Kz0ziEZH74stLnExX7kF2GENiFwCon_zniXfBGTlBvtohf_P2JJ9X1fo6VFGq4iDCtoTNqLTWHty2LiZBAfY9vvMyysotIoAK7qkkNOKijjOSn8AtyWRsWPVZYKa8vGGcRbdG2UxhDI4vTj1febUMevxIEO-wK3n12wC8NNta4_0qk8T1LVRI13e40JrHSYYxwb6xCHXcM2iU_kC3GXYYlium49bEb1ygKa2AG66V6iwox78WhxFD4CcbtqA-ID4GqMUdZp6OaT0Uh9iTFQCNNSVed2Pz7OtuCWDI0ZvOR1g-DLSM9q4MlCIyvLm6VpH7njR05GW-uUfMgL23OJwBnbuLBcvAONB62dtfzeEBuXOkPobzg1LhScHjRcWuhF3XQnyiLyCa42D_3odeiqAyzM80fZztSYVVnJnE6hUNf6Unp6SXxWe68d-JmU-Dcr4h5laZFsiyguYbb-lAYXgtDck-xn7wHkx-DqP7Kpa250hVkJPjAAcpMzxR-ZdwoXbSjIEEQ1d1hA3KNQAZWqYwS5wq3gXrjDtwc5PeiuQHBZWcxLenHLzZ2Yr1NTtPs9THjNDMJIbYJE

  • Тетю однозначно отправить на военные сборы…Значит, нашим ребятам, приехавшим и…

    👩🏻‍🎓Тетю однозначно отправить на военные сборы…
    Значит, нашим ребятам, приехавшим из России, вы прямо в аэропорту даете повестку, чтобы они шли на сборы и 7 июня не участвовали в выборах, а этим дамам — нет? Или не отправляете, потому что они за вас будут голосовать?
    🔹🔹🔹🔹🔹🔹🔹

    🔁💬Մորքուրին միանշանակ ուղարկել վարժական հավաքների🤣Բա Ռուսաստանից եկած մեր տղաներին միանգամից թուղթ կտաք օդանավակայանում, որ գնան հավաքների ու հունիսի 7-ին չմասնակցեն ընտրությունների, իսկ այս տիկնանց՝ ո՞չ: Թե՞ որ ձեզ են ընտրելու, չեք ուղարկում:

    Բամբասանքն ինքն իրեն չի պատմի. Բաժանորդագրվե՛ք 🤫 Сплетни сами себя не расскажут — подписывайся!

  • Ընտրակաշառ տալու, ստանալու հերթական դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձ…

    Ընտրակաշառ տալու, ստանալու հերթական դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 5 անձ, որոնցից 2-ը կալանավորվել են։

    «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գրասենյակում որպես պատասխանատու նշանակված անձինք, հիշյալ կուսակցության համակիրների և նրանց հետ համագործակցող մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ընտրողներին խոստացել, ինչպես նաև տվել են ընտրակաշառք»,– նշված է Կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։

    Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։

    5 անձ ձերբակալվել է․ Հակակոռուպցիոն կոմիտե

    5 անձ ձերբակալվել է․ Հակակոռուպցիոն կոմիտե
    #news #armenia #armenpress
    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/

  • Силовики ворвались в редакцию «Армат медиа»Редактор «Армат медиа» Нелли Аветисян…

    ☄️Силовики ворвались в редакцию «Армат медиа»
    Редактор «Армат медиа» Нелли Аветисян заявила, что происходящие в редакции издания действия недопустимы, и расценила их как кампанию против свободы слова.

    «То, что происходит в данный момент в редакции “Армат медиа”, просто недопустимо, это кампания против свободы слова», — написала Аветисян на своей странице в Facebook.

    СМИ сообщают, что представители силовых структур ворвались в редакцию «Армат медиа».
    @rusyerevantoday

  • Որ երկրներ հասցրեց այցելել Նիկոլ Փաշինյանը պաշտոնավարման 8 տարիներին, ում հետ ամ…

    Որ երկրներ հասցրեց այցելել Նիկոլ Փաշինյանը պաշտոնավարման 8 տարիներին, ում հետ ամենից շատ հանդիպեց, որ քաղաքներում ամենից շատ եղավ և ոչ միայն, իմացեք այս մասին՝ սքրոլելով ինտերակտիվ, դինամիկ և տվյալահեն սքրոլիթելինգը։
    Փաշինյանի դիվանագիտական ճանապարհը. ուր է տարել նրան կառավարական ինքնաթիռը

  • Получайте денежные переводы из России по номеру телефона или карты быстро и без…

    🌐 Получайте денежные переводы из России по номеру телефона или карты быстро и без посещения банка.
    📲 Средства поступают мгновенно: отправителю достаточно ввести Ваш номер телефона или карты в соответствующем разделе банковского приложения.
    доступность 24/7
    валюта зачисления перевода: драмы РА или рубли РФ
    выгодный курс
    максимальная сумма 1 перевода: 1 млн рублей РФ
    Управляйте своими средствами через приложение VTB Online!
    Подробнее: 📞 87-87
    https://www.vtb.am/ru/transfer#from-russia
    Деятельность Банка регулируется ЦБ РА.

  • Владелец и основной акционер группы компаний «Абрау-Дюрсо» Борис Титов, комменти…

    Владелец и основной акционер группы компаний «Абрау-Дюрсо» Борис Титов, комментируя возможный запрет на поставки армянского коньяка в Россию, заявил, что от такого шага прежде всего пострадает сама Армения. В беседе с ТАСС на полях ПМЭФ он подчеркнул, что Россия в случае ограничений сможет полностью заместить эту продукцию за счёт альтернативных источников, тогда как для армянской стороны возникнут серьезные проблемы.
    Заявление прозвучало на фоне поэтапного ужесточения фитосанитарного контроля. С 30 мая Россельхознадзор ввел временные ограничения на ввоз из Армении свежих томатов, огурцов, перца, зеленных культур и клубники. Со 2 июня аналогичные меры приняты в отношении черешни, вишни, абрикосов, персиков, сливы, нектаринов и винограда, а с 3 июня ограничения распространены на семечковые культуры, баклажаны, картофель и сухофрукты.

  • Թող հանգիստ, ես վաղը Բութանին երկու բերան կասեմ։Փող պտի տան, 8 միլիոնի տեր եմ …

    🟨 Թող հանգիստ, ես վաղը Բութանին երկու բերան կասեմ։
    ▫️Փող պտի տան, 8 միլիոնի տեր եմ սարքել։
    ▫️Ես եմ էսի արել, արա, ես տարել, սաղին գցել եմ փողի մեջ։
    «Ուժեղ Հայաստանի» համակիրների զրույցը։
    ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
    🟨 Տվյալներ են ստացվել, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Երևանի Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանի գրասենյակում որպես պատասխանատու նշանակված անձինք, հիշյալ կուսակցության համակիրների և նրանց հետ համագործակցող մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ընտրողներին…

  • ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ երեկ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգ…

    ❗️❗️ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ երեկ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Պետրոսյանը նախնական դատալսումների ընթացքում վերացրել է փաստաբան Ռուբեն Հակոբյանի նկատմամբ կիրառված բոլոր խափանման միջոցները։

  • «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի ուղերձը (կալանավայրից)՝ …

    «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի ուղերձը (կալանավայրից)՝ ԲՀԿ ամփոփիչ հանրահավաքում
    Հարգելի՛ հայրենակիցներ,
    Սիրելի քույրե՛ր և եղբայրնե՛ր,
    Ես, ինչպես որ մյուս քաղբանտարկյալները, շինծու մեղադրանքով կալանավորվել եմ։ Մենք բոլորս ենք կալանքի տակ, բայց առաջին հերթին պետք է մտահոգվենք թիվ մեկ կալանավորի՝ Հայաստանի ճակատագրով։
    Մեր երկիրը զնդանն է նետված և բանալին հանձնված է Ադրբեջանին, որի տեղական դրածոն բանտապետի դեր է կատարում։
    Երբ կալանավորված է Հայաստանը, որևէ մեկս չենք կարող ազատ լինել։ Բոլորիս ու յուրաքանչյուրիս պարտքն է ազատագրական պայքար մղել՝ ձևավորելով հայկական իշխանություն։
    Հարգելի՛ քաղաքացիներ,
    Սա սովորական ընտրություն չէ։ Սա հանրաքվե է։ Անկախության և կյանքի իրավունքի հանրաքվե։
    Ձեզ խաբել են, խաբում են ու շարունակելու են խաբել, քանի դեռ հանդուրժում ենք։ Պետք է վռնդել մեր կյանքից սուտը, կեղծիքը, դավաճանությունը։
    Սրանք առաջնորդվում են «Մահ կամ իշխանություն» կարգախոսով։ Մենք ասում ենք՝ «Հիմա կամ երբեք»։
    Մեզ անհրաժեշտ խաղաղության և բարեկեցության ապահովման համար պետք է կռիվ տալ ընտրատեղամասերում՝ ակտիվորեն մասնակցելով, արժանապատվորեն քվեարկելով և հաղթելով։
    Սիրելի՛ ժողովուրդ,
    Եկել է ճշմարտության պահը։ Ամբողջ աշխարհը մեզ է հետևում։ Մենք պետք է մաքրենք խայտառակության խարանը մեր ճակատներից։
    Մեզ կեղծ երկընտրանքի առաջ են ուզում կանգնեցնել, բայց իրականում չկա Արևմուտք կամ Ռուսաստան ընտրություն։ Կա ընտրություն Հայաստանի և, այսպես կոչված, արևմտյան Ադրբեջանի միջև, արժանապատվության և նվաստացման միջև, պետականության և պանդխտության միջև, ճշմարտության և ստի միջև, մարդու և չմարդու միջև։
    Այս օրհասկան պահին տանը մնալը համարժեք է դասալքության, համարժեք է խրամատում կանգնած զինվորին թիկունքից հարվածելուն, համարժեք է Ադրբեջանի թեքնածուին պաշտպանելուն, համարժեք է երեխային որբանոց հանձնելուն, համարժեք է Բաքվի բանտում պահվող մեր հայրենակիցներին մոռանալուն, համարժեք է Արցախի հանձնելը ողջունելուն, համարժեք է մեր հազարավոր զոհերի հիշատակը պղծելուն, համարժեք է մեր Եկեղեցու դեմ ադրբեջանահաճո արշավին մաս կազմելուն։
    Հարգելի՛ քաղաքացի,
    Դիմում եմ քեզ որպես եղբայր, որպես ծնող, որպես զավակ։
    Մի՛ վախեցիր, մի՛ զլացիր, մի՛ հուսահատվիր։ Մեզ բաժանել են, պառակտել են, թուլացրել են, որպեսզի տիրեն ու հայրենազրկվեն։ Մենք պետք է միավորվենք, ուժեղանանք և հաղթենք։
    Համարձակվի՛ր դառնալ քվեիդ տերը, և 21-րդ դարն, իրոք, մերը կլինի։
    Դու՛ ես մեր երկրի տերը, դու՛ ես Հայաստանի զինվորն ու հրամանատարը։ Միացի՛ր մեր պայքարին։
    Միացի՛ր, որ չպարտվես,
    Միացի՛ր, որ հաղթես,
    Միացի՛ր, որ փոխենք։
    Անդրանիկ Թևանյան
    «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ
    «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակի 2-րդ համար
    05․06․2026
    ——
    Հ․Գ․ Օրենքով սահմանված կարգով Անդրանիկ Թևանյանն ունի վստահված անձանց միջոցով հանրության հետ շփվելու իրավունք։ Մինչև նախընտրական քարոզարշավի ավարտն Անդրանիկ Թևանյանի ուղերձները կհրապարակվեն «Մայր Հայաստան» շարժման ֆեյսբուքյան էջով։
    https://www.facebook.com/reel/1768478924120222

    «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի ուղերձը…

    «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի ուղերձը (կալանավայրից)՝ ԲՀԿ ամփոփիչ հանրահավաքում
    Հարգելի՛ հայրենակիցներ,
    Սիրելի քույրե՛ր և եղբայրնե՛ր,
    Ես, ինչպես որ մյուս…