Blog

  • Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյ…

    Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանն առաջիկա Եվրոպայի առաջնությանը հավաքականը ներկայացնում է երիտասարդացված կազմով:

    «Եվրոպայի առաջնությունից առաջ մենք անցել ենք նախապատրաստական փուլեր` հավաքներ ու միջազգային մրցաշարեր, որոնք անցնել են շատ նորմալ: Նորմալ վիճակում ենք մոտենում մրցաշարին` Եվրոպայի առաջնությանը: Հիմա արդեն մրցաշարի ժամանակ կտեսնենք, թե ով, ինչպես իր գիտելիքները կարող է դրսևորել մրցագորգում: Երիտասարդներին փորձի հնարավորություն ենք տալիս»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Բաբալարյանը:

    Վերջինիս խոսքով` Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը բաց կթողնի միայն առաջիկա Եվրոպայի առաջնությունը, քանի որ նոր է վիրահատությունից վերականգնվում:

  • Հայաստանը մտնում է տնտեսական զարգացման բոլորովին նոր շրջափուլ, ինչը կապված է Հայ…

    Հայաստանը մտնում է տնտեսական զարգացման բոլորովին նոր շրջափուլ, ինչը կապված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության հետ։
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ խոշոր գործարարների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
    «Մենք առաջիկայում մեծ իրադարձություններ ենք սպասում, որը կապված է առաջին հերթին TRIPP նախագծի գործարկման հետ, որը էական է նրանով, որ Հայաստանի Հանրապետությունն ի վերջո ամբողջական դուրս է բերելու շրջափակման վիճակից: Բայց, ըստ էության, այսօր էլ է Հայաստանը հաղթահարել շրջափակումը, որովհետև գիտեք, որ Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան հնարավոր է իրականացնել երկաթուղային բեռնափոխադրումներ և իրականացվում են, բայց ուզում եմ ասել նաև, որ արտահանումներ ևս հնարավոր է իրականացնել երկաթուղով, իհարկե, Վրաստանի տարածքով, մինչ մենք Ադրբեջանի հետ առաջին հերթին TRIPP նախագծի շրջանակներում երկաթուղին կբացենք: Սա շատ կարևոր է և քաղաքական պայմանավորվածությունը հետևյալն է, որ այդ երկաթուղին երբեք չի փակվելու։ Այսինքն՝ դա և՛ ներմուծման, և՛ արտահանման հուսալի ուղի է»,-ասել է վարչապետը։
    Վարչապետը նշել է, որ 2018 թվականից մինչ օրս, իրական գնահատականներով, Հայաստանի համախառն ներքին արդյունքը 53%-ի աճ է ունեցել և մեր երկրի տնտեսությունը հասել մի կետի, որտեղ արդեն բիզնես-բիզնես, պետություն-բիզնես, պետություն–աշխատող, աշխատող–գործատու հարաբերությունները պետք է զարգանան նորովի։ Այս առումով, վարչապետը կարևորել է այսօրվա հանդիպումը՝ նմանատիպ հարցեր քննարկելու, գործարարների նկատառումները լսելու համար։
    ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
  • Певица из Азербайджана оставила пожелание на футболке участника от Армении на «Е…

    Певица из Азербайджана оставила пожелание на футболке участника от Армении на «Евровидении-2026»
    Представляющий Армению певец Симон в эти дни находится в Амстердаме, где участвует в предконкурсном «Евротуре».
    Симон носит символическую футболку, украшенную стикерами для заметок, на которых собирает воспоминания и пожелания других участников.
    @newsarmenia

  • Հաղորդվում է, որ Իսրայելի բանակն առաջիկայում լիակատար վերահսկողություն կունենա Լ…

    Հաղորդվում է, որ Իսրայելի բանակն առաջիկայում լիակատար վերահսկողություն կունենա Լիբանանի հարավում գտնվող քաղաքի նկատմամբ

    Իսրայելական բանակի ներկայացուցիչը հայտարարել է, որ առաջիկա օրերին Լիբանանի Բինթ Ջբեյլ հարավային քաղաքում ամբողջական վերահսկողություն կհաստատվի։
  • Վրաստանը ժամանակավորապես փակել է Հայաստանի հետ սահմանի անցակետերից մեկը տանող ճա…

    🇬🇪‼️Վրաստանը ժամանակավորապես փակել է Հայաստանի հետ սահմանի անցակետերից մեկը տանող ճանապարհը՝ անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով
    🔴Մասնավորապես, ձնաբքի և վատ տեսանելիության պատճառով սահմանափակումը գործում է Կոդա-Պարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ազգային մայրուղու 94-րդ կիլոմետրից մինչև 110-րդ կիլոմետրը (Պարավանի լեռնանցք) հատվածում։ Հետևաբար, Նինոծմինդա և Բավրա անցակետերի միջև երթևեկությունը ներկայումս փակ է։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • «Իշխանությունները լավ հասկանում են, որ չեն կարող հավակնել արցախցիների քվեին և ո…

    🧭 «Իշխանությունները լավ հասկանում են, որ չեն կարող հավակնել արցախցիների քվեին և որոշել են նրանց զրկել ընտրելու հնարավորությունից»․ արցախցի իրավապաշտպան
    🗣️ Նարե Սիմոնյանը նշում է, որ արցախցիների ընտրական իրավունքների հարցը մնացել է չլուծված։ Քաղաքացիության գործընթացները հաճախ ձգձգվում են և սա ստեղծում է իրավական խնդիրներ։
    🗳️ Իրավապաշտպանը հիշեցնում է, որ նախկինում դատարանները վերականգնել են արցախցիների ընտրելու իրավունքը։ Սակայն այժմ գործընթացն ավելի բարդ է դարձել։ Դիմումների քննարկումը հաճախ ուշանում է ամիսներով։
    ⚖️ Իշխանությունները դիտավորությամբ են ստեղծում խոչընդոտներ։ Նրա խոսքով՝ դա կարող է կապված լինել քաղաքական հաշվարկների հետ։
    🔗 Ավելին՝ Առավոտում
  • Հունգարիան վերականգնել է իր եվրոպական ուղին․ Ուրսուլա ֆոն դեր Լեյեն…

    Հունգարիան վերականգնել է իր եվրոպական ուղին․ Ուրսուլա ֆոն դեր Լեյեն

    https://cdn4.telesco.pe/file/3a6fd00056.mp4?token=M3KvDon7aT3f1RhKERMziaaolcA3LuvJzdiEYODFEUjYMbteKRNMDebW5DPkGQDn_Av38ujRdahBResZ7dC_gqWH9q4OU8Ri6nnr5D2Ym89XuoTrX4bVJ1bqQY-fDFfH44F8rkSCw6J76kYh3TVIO7xs69jFULcvgRcJY8c8Sbbdl8unHIuz5nCoGGGn7S8JAdpn2Vs8Jt5EGcu8-T_TFDEH57U7oMIWHkS-McHpWt0tmu1B0V-onvRZb57sKciCa8UPuidAIY6FoT1TMlQtCU960Kfq1VRCFzh_ntM0-a5V4hrmDb6IZvBQHZYUPb_1ew7VfuyDoAKjQOETWmajfA

  • Չեմ հասկանում՝ ոնց ա, որ չաշխատելը ավելի շատ եկամուտ է բերում, քան աշխատելը․Փաշի…

    ♦️Չեմ հասկանում՝ ոնց ա, որ չաշխատելը ավելի շատ եկամուտ է բերում, քան աշխատելը․Փաշինյանը՝ գործարարներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ