⚡️🔴 Ոստիկանները զգուշացրել են, որ երթի դեպքում ուժ կգործադրվի. Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Արտակ Մկրտչյանը հայտարարեց, որ Ազատության հրապարակում նստացույց են սկսում։
🗣 «Գիտեմ, որ ոստիկանության բաժին հրավիրել, խոսակցություն ունեցել են ակտիվիստների հետ, սակայն անձամբ ինձ չեն հրավիրել», – այս մասին Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։ 📌 Գեղամ Ստեփանյանի խոսքով` բովանդակային…
«Աբովյան time»․ Հայաստանով անցնող ճանապարհի կամ «միջանցքի»՝ ինչպես էլ կոչվի, արտապատվիրակումը երրորդ երկրի ինչ-որ մասնավոր ընկերության կնշանակի՝ արտապատվիրակվում է Հայաստանի Հանրապետության սուվերենության մի մասը։ Թեև վիճահարույց «Զանգեզուրի միջանցքի» վերահսկողության արտապատվիրակման վերաբերյալ պաշտոնական հայտարարություն չկա՝ կա միայն արտահոսք ադրբեջանական մամուլում և ՀՀ ԱԳ փոխնախարարի մի խոսք, որը, ըստ ԱԳՆ-ի, խեղաթյուրվել է, այդուհանդերձ սոցցանցերի հայկական տիրույթում մտահոգությունները ավելի են բորբոքվել՝ կապված Հայաստանի և Ադրբեջանի միջև տարվող բանակցությունների բովանդակության անհայտության, ոչ հստակության հետ։ Այս առումով, Աբու Դաբիում Փաշինյան-Ալիև հանդիպումը չփարատեց հայերի մտահոգությունը, այլ ավելի խորացրեց անվստահությունը և առաջացրեց նոր հարցեր։ 🎦զրույցն ամբողջությամբ ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
««Սրբազան պայքարի» անդամների խցերում խուզարկությունները հեռահար նպատակ ունեն»:
Sputnik Արմենիայի հետ զրույցում «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնության» անդամ Ռուբեն Մելիքյանը հստակեցրել է, որ փաստաբան Վահան Հովհաննիսյանի տեղեկությունները «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից են։ 📌Փաստաբան Վահան Հովհաննիսյանը տեղեկացրել է այսօր, որ «Սրբազան պայքարի» մասնակիցների նկատմամբ քրեակատարողական հիմնարկներում ռեպրեսիաներ են տեղի ունենում։ Նրա խոսքով՝ այդ գործով կալանավորվածների խցերում խիստ, երբեն դաժան խուզարկությունների նպատակը նախկին ու նոր կալանավորվածների միջև հակասություն ձևավորելն է, որ նախկինները սկսեն հանդիմանել, թե մինչև նրանց գալը հանգիստ կալանք են կրել։ Վահան Հովհաննիսյանը գրում է, որ նման ծրագրի հեռահար նպատակը մյուս կալանավորների միջոցով հակաիշխանական կալանավորի հայացքներն ու վարքագիծը փոխելն է: ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM